«Մենք հպարտ ենք, մենք զգացված ենք, մենք շնորհայական ենք Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հայաստան կատարած այցի և հայ ժողովրդի նկատմամբ նրա վերաբերմունքի համար»: Այս մասին «Ռադիո Վատիկանին» հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը, որպես քրիստոնեությունը պետական մակարդակով ընդունած առաջին ժողովուրդ, երկար տարիներ զգացել է Պոնտիֆիկի ջերմ վերաբերմունքը և հարգանքը: «Հետևաբար, մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի Պոնտիֆիկի Հայաստան կատարած եռօրյա այցի ընթացքում հնարավորինս շատ հավատացյալներ կարողանան շփվել նրա հետ, զգալ նրա ջերմությունը և էներգետիկան, նրա վերաբրմունքը հայ ժողովրդին»,-հայտարարել է նախագահը: Նշենք, որ հունիսի 24-26-ը եռօրյա այցով Հայաստանում էր գտնվում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, «Այց առաջին քրիստոնյա երկիր» նշանաբանով