Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ծախսերը 2015 թվականին 10%-ով ավելացել են: Մայիսի 24-ին խորհրդարանում բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ այդ մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Նրա ասելով, 2015 թվին նախագահի աշխատակազմին հատկացվել է 4,580 մլրդ դրամ, որի 98,6%-ը ծախսվել է: Սարգսյանը նաև նշել է, որ հաջողվել է տնտեսել 64,7 մլն դրամ, որը վերադարձվել է բյուջե: Սակայն նա ընդսմին նշել է, որ 2014 թվականի համեմատ, աշխատակազմի ծախսերն ավելացել են 10%-ով, ինչը պայմանավորված է, հիմնականում, աշխատավարձերի ինդեքսավորմամբ, պետական մրցանակներով և անցկացված միջոցառումներով:
Սարգսյանը նաև հաղորդել է, որ 2015 թվականին նախագահը կատարել է 20 պաշտոնական և աշխատանքային այց, ընդունել է 40 բարձրաստիճան անձանց, 75 հանդիպում է անցկացրել օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, 30 հանդիպում` սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ: Նրա ասելով, 2015 թվականի ՀՀ քաղաքացիություն է ստացել 10468 մարդ, նրանցից 3156-ը սիահայեր են, քաղաքացիությունից հրաժարվել է 2476 մարդ: «Իսկ Հայաստանի նախագահի կայքն այցելել է ավելի քան 1 մլն 911 հազար մարդ», - եզրափակել է նա:
Հավելենք նաև, որ Սարգսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների լրացուցիչ հարցերին, հայտարարելով, թե մամուլի հետ շփվում է բացառապես մամուլի ծառայության միջոցով: