Արմսվիսբանկն 2015 թվականին ակնկալում վարկային պորտֆելի 10-20% աճ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը:
«Կտրուկ աճը, դա մեր ոճը չէ: Մենք կողմնակից է չափավոր, բայց կայուն աճին`10-20% ոչ ավել: Դրանից ելնելով, բանկի կողմից տրամադրվող ծառայությունների սպեցիֆիկան հիմնված է նախորդ տարիների ցուցնաիշների վրա, կարելի է ենթադրել, որ այդ աճը միանգամայն իրատեսական է», - ասել է նա:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, Արմսվիսբանկը ակտիվները 2015 թվականի հունվարի 1-ին կազմել են 84.5 մլրդ դրամ, տարեկան աճը` 21%: Դրանց կառուցվածքով, վարկային ներդրումները կազմել են ավելի քան 45%, որոնց ծավալը կազմել է 38.1 մլրդ դրամ, տարեկան աճը`32.4%: Ընդհանուր կապիտալը կազմել է 17,9 մլրդ դրամ, պարտավորությունները` 66.6 մլրդ դրամ, տարեկան աճը` 36.9%, իսկ ժամկետային ավանդները կազմել են 29.3 մլրդ ՀՀ դրամ (գերակշռում են իրավաբանական անձանց միջոցները), տարեկան աճը`35,1%: Ներդրումների պետական պարտատոմսերում կազմել են 28.6 մլրդ դրամ, տարեկան անկումը` 4,4%, և այս ցուցանիշով բանկը գտնվում է երկրորդ տեղում: 2014 թվականը բանկը եզրափակել է 2.3 մլրդ.դրամ զուտ շահույթով (տարեկան աճը`32.4%), տեղ զբաղեցնելով լավագույն տասնյակում:
Նշենք, որ «Արմսվիսբանկ» ՓԲԸ հիմնվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին, որի հիմնադիր է Franck Muller Watchland աշխարհահռչակ ժամացույցների գործարանի սեփականտեր վարդան Սիրմակեսը: Բանկի բաժնետերերն են հանդիսանում` Վարդան Սիրմակեսը (Շվեյցարիա) - 80% և «Belegingsmachepij Jongo» ընկերությունը - 20%: