ԲՀԿ-ն կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, նրա տեղակալը կլինի
քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը: Ինչպես հաղորդում է
«Հրապարակը», վկայակոչելով սեփական աղբյուրները, երկու օր առաջ կուսակցության
կենտրոնական գրասենյակում կայացել է նիստ, որին ընթացքում ԲՀԿ պատգամավորները
հավանություն են տվել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը կուսակցության առաջնորդի
պաշտոնի համար, իսկ կուսակցության քաղխորհրդի փոխնախագահի պաշտոնը որոշել են
վստահել Վարդանյանին:
Վերջինի անունն ավելի վաղ շրջանառվել է Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած չարաշահումների փաստով հարուցված քրեական գործում: Սակայն Վարդանյանի թեկնածության կողմնակիցները նշում են նրա ակտիվ կուսակցական գործունեւոթյունը նույնիսկ նախարարի պաշտոնը թողնելուց հետո, ինչպես նաև այն հանգամանքը, որ Վարդանյանը կանգնած է եղել այդ քաղաքական ուժի ստեղծման ակունքներում:
Հիշեցնենք, որ ԲՀԿ անհաջողություններն սկսվեցին կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նախագահ Սերժ Սարգսյանի միջև առճակատումից և նախկին արմատական դիրքերից ԲՀԿ նահանջից հետո: ԲՀԿ, ոչ առանց իշխանության ճնշման, հրաժարվեց փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքի անցկացումից: Սակայն մինչ այդ արդեն մի քանի պատգամավորներ, հիմնականում, խոշոր բիզնեսի ներկայացւոցիչներ, լքել էին կուսակցությունը: