Եվրամիությունը հարգում է Հայաստանի որոշումը, որը ԵՄ հետ ինտենսիվ բանակցություններից բացի, ավելի սերտ տնտեսական համագործակցություն է փնտրում Ռուսաստանի և ԵՏՄ հետ:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը`Ռիգայում ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողով մեկնելու նախօրեին ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում:
Նրա խոսքով, Եվրամիությունը հարգում է ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագրի յուրաքանչյուր մասնակից պետության`զարգացման սեփական ուղիները փնտրելու իրավունքը`միաժամանակ պահպանելով ԵՄ հետ համագործակցությունը:
ՙՄենք հարգում ենք նաև Ադրբեջանի դիրքորոշումը, որն առայժմ ԵՄ-ին անդամակցության ուղիներ չի փնտրում և իր տեղը չի տեսնում ԵՏՄ-ում: Մենք պատրաստ ենք նաև շարունակել երկկողմ համագործակցությունը Բելառուսի հետ`չնայած ակնհայտ հակասություններին՚,- նշել է կանցլերը: