ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զույաբյանն Ազգային ժողովին կոչ է արել հնարավորինն անել` «Հիմնադիր խորհրդարանի» անդամների, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների ազատ արձակմանը հասնելու համար:
«Քաղաքացիների քաղաքական հայացքները չպետք է նրանց կալանքի պատճառ դառնան: Չնայած հանգամանքին, որ ՀԽ գործողությունները շատերի համար անընդունելի են, նրանք ունեն քաղաքացիական և սահմանադրական իրավունքներ, որոնք ոչ ոք չի կարող չեղյալ հայտարարել», - հայտարարել է Զուրաբյանը: Նա ընդսմին խորհրդարանակններին կոչ է արել ավելի զգայուն լինել այդ հարցի նկատմամբ և նպաստել Ժիրայր Սեֆիլյանի, Շանթ Հարությունյանի և նրանց կողմնակիցների ազատ արձակմանը:
Փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, որ երկրում քաղբանտարկյալների առկայությունն, իրոք, անընդունելի է, սակայն Զուրաբյանի բարձրաձայնած հարցն իրավական է, և պետք է ձեռնպահ մնալ քաղաքական գնահատականներից:
Ապրիլի 7-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Արամ Հակոբյանի և Գարեգին Չուգասզյանի ձերբակալության մասին` ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների կազմակերպման գործի հետաքննության շրջանակում: