ՌԴ ԱԳՆ-ը կուսումնասիրի ՌՍՖՍՀ և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության շուրջ պայմանագիրը չեղարկելու Պետդումայի պատգամավորների առաջարկը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ենրկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՙՌԴ ԱԳՆ, իրոք, առաջարկ է ստացվել Պետդումայի մի շարք պատգամավորների կողմից վերոհիշյալ պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ: Տվյալ պահին կարող եմ ասել, որ պետք է ուսումնասիրվի, թե հատկապես ինչ է այնտեղ առաջարկվում: Այդ ամենը պետք է արվի սահմանված կարգով: Առայժմ պետք է ուսումնասիրել այդ նախաձեռնությունը՚,- ասել է Զախարովան:
Նշենք, որ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին` 1921 թվականի մարտի 16-ի ՌՍՖՍՀ և Թուրքիայի միջև բարեկամության և եղբայրության շուրջ պայմանագիրը չեղարկելու առաջարկությամբ:
ՙԱյժմ, թուրքական ագրեսիայի աճի պայմաններում, մենք պետք է իրավաբանորեն մշակենք մեր երկրի և նրա դաշնակիցների համար ոչ ձեռնտու բոլոր ռուս-թուրքական համաձայնությունների վերանայման հնարավորությունը՚,-ասված է ռուս կոմունիստների առաջարկության մեջ: Հիշյալ պայմանագրի համաձայն, Թուրքիային են անցել Կարի մարզն ու Բաթումի մարզի հարավային մասը, ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը և Արարատ լեռը:
Նշենք, որ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները սրվեցին թուրքական օդուժի կողմից ռուսական «Սու-24ե-ի խոցումից հետո: Անկարան պնդում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային սահմանը, իսկ Մոսվան հավաստիացնում է, որ «Սու-24ե-ը խոցվել է Սիրիայի օլդային տարածքում: Դրանից հետո Ռուսաստանի ղեկավարությունը դադարեցրել է Թուրքիայի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում: