Փետրվարի 26-ին զինյալ գրոհայինների կողմից Հալեպի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 1964 թվականին ծնված Հակոբ Գաբրիելյանը:
Ինչպես հաղորդում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթը, վիրավորվել են Շողեր Արսլանյանն ու Սոսի Ստամբուլյան-Օհանյանը:
Փետրվարի 21-ին Հալեպում զոհվել էին Սաքո Քարքելյանն ու Հարութ Աղսանյանը։ Վիրավորվել էին Ժակ Ասլանյանը, Հովսեփ Չալողյանը, Ավո Զարմինյանը, Լեւոն Բարսեղյանն ու Նազո Աղսանյանը։