Հայաստանի խորհրդարանական ուժերը, անկախ
իրենց քաղաքական
կողմնորոշումից, չեն աջակցում Հիմնադիր
խորհրդարանի` իշխանափոխությանն ուղղված
գործողություններին և հայտարարություններին, որոնք ուղղված են
իշխանափոխության նպատակով զանգվածային ակցիաների անցկացմանը, սկսած ապրիլի 24-ից:
Ինչպես ՀՀ
խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը,
Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հետ որևէ ներքաղաքական
ամբիզիաներ կապելն անընդունելի է: «Դա լավագույն նվերը կլինի Թուրքիային, որը մենք
կարող են անել Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Նման բան, պարզապես, չի
կարելի թույլ տալ: Այս օրերին Հայաստան կժամանեն աշխարհի գրեթե բոլոր երկրների
ներկայացուցչական պատվիրակությունները, և բողոքի որևէ ակցիաների անցկացումը,
պարզապես, կխայտառակի մեր երկիրը»,-հայտարարել է նա, կոչ անելով ձեռնպահ մնալ նման
գործողություններից:
Միևնույն
ժամանակ, Ռուստամյանն ընդգծել է, որ ՀՅԴ-ն ոչ մի պարագայում չի համագործակցի ՀԽ
հետ, քանի որ դաշնակցակաները ոչ մի ընդհանուր բան չեն կարող ունենալ մի քաղաքական
ուժի հետ, որի գործողություններն ուղղված են հայ ժողովրդի ազգային միասնության
մասնատմանը: Նա քաղաքական ուժերին կոչ է արել ազդել ՀԽ վրա, որպեսզի նրա
անդամներին թույլ չտալ իրագործելու այդ ծրագիրը, իսկ Հայաստանի
իշխանություններին`որպեսզի անցանկալի իրավիճակի զարգացումը կանխելու համար
ձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցներ: «Աշխարհի երկրների քրեական օրենսդրություններում
նման դեպքերի համար նախատեսված են համապատասխան հոդվածներ»,-հայտարարել է
Ռուստամյանը:
Իր հերթին,
«Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարել է, որ
ՀԽ գործողություններում որևէ քաղաքական բաղադրիչ չկա: Նա ՀԽ անդամներին կոչ է արել
ակցիաներն անցկացնել ապրիլի 24-ից հետո, և ոչ մի պարագայում դրա մեջ չխառնել
Լեռնային Ղարաբաղը:
ՀՀԿ խմբակցության
ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ վստահություն է հայտնել, որ ՀԽ անդամներն ապրիլի
24-ին կփոխեն և չեղյալ կհամարեն իրենց պլանները: «Իսկ եթե ոչ, ապա նրանց
գործողությունները թող ժողովուրդը գնահատի»,-եզրափակել է Բաղդասարյանը:
Նշենք,
որ ապրիլի 24-ին «Հիմնադրի խորհրդարանը» Երևանում կսկսի բողոքի շուրօրյա
ակցիաները: ՀԽ չի խոչընդոտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված
միջոցառումներին: Ակցիաները կմեկնարկեն օրվա երկրորդ կեսին և կկրեն շուրջօրյա և
անժամկետ բնույթ: