Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մարտի 1-ին Ազատության հրապարակում համատեղ հանրահավաք անցկացնելու երկու ընդդիմադիր ուժերի` ՀԱԿ-ի և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ծանուցումը:
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները լիովին բավարարել էին ՀԱԿ հայտը, թույլատրելով հանրահավաքի և երթի անցկացումը, իսկ «Նոր Հայաստանի» հայտը բավարրավել էր մասամբ` Ժիրայր Սեֆիլյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած ուժին արգելելով վրաններ տեղադրել և անցկացնել շուրջօրյա հանրահավաքներ: Այս օրերին «Նոր Հայաստանը» բանակցում է ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի և ընդդիմադիր այլ ուժերի հետ` մարտի 1-ին համատեղ հանրահավաքի անցկացման շուրջ: