Սարերի հետևում չէ այն պահը, երբ ԱՄՆ-ը կհամակարգի իր ջանքերը Ռուսաստանի հետ, և մեզ հետ միասին կգործի ընդդեմ Սիրիայում և Իրաքում ահաբեկչության՚,- Գյումրու վագոնային-վերանորոգման դեպոյում բաց դռների օրը լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Դեսպանն իր տեսակետը հիմնավորել է այն բանով, որ ահաբեկչության դեմ պայքարում կառավարող կառույցի կամ անձի անձնական որակների մասին դատողությունները տեղին չեն:
ՙԿարծում եմ, որ ահաբեկչությանը հաղթել հնարավոր է միայն համատեղ ջանքերով: Այն չունի ոչ սահման, ոչ ազգություն: Բոլոր երկրները պետք է միավորեն իրենց գործողությունները, փոխանակվեն տեղեկատվությամբ և ճշգրիտ հարվածներ հասցնեն իսլամիստներին՝ մինչև այդ իսլամական կազմակերպության լիակատար ոչնչացումը՚,- ասել է Վոլինկինը:
Վկայակոչելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ դեսպանը նշել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման համար դրամական միջոցներ է ապահովում 40 երկիր, և, նրա կարծիքով, այսօր կարևորագույն խնդիրը ֆինանսավորման այդ ուղիների կասեցումն է: