Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների 45 ներկայացուցիչներ, տարբեր երկրների քաղաքական գործիչներ և փորձագետներ ուղերձ են հղել պետությունների ղեկավարներին և միջազգային հանրությանը` կոչ անելով բոյկոտել Բաքվի Եվրոպական խաղերը և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնական անձանց նկատմամբ, հաղորդում է «Թուրանը»: «Հավշի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքներին առնչվող սարսափելի իրավիճակը` արևմտյան կառավարությունները պետք է վիզային արգելք կիրառեն Ադրբեջանի բարձրաստիճան անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների համար; դադարեցնեն տնտեսական համագործակցությունն Ադրբեջանի պետական կառույցների հետ, պետությունների ղեկավարների բոյկոտ հայտարարեն Բաքվի Եվրոպական խաղերի
Ժամանակ, կազմակերպեն խորհրդարանական լսումներ Ադրբեջանում առկա իրավիճակի շուրջ», - ասվում է ուղերձում:
Նշենք, որ հունիսին Ադրբեջանում պետք է անցկացվեն առաջին Եվրոպական խաղերը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ հայ մարզիկները մասնակցելու են այդ խաղերին, սակայն հանրապետության հավաքականի կազմն առայժն չի ճշտվել: