Ռուսաստանի և Արևմուտքի միջև և Հարավային Կովկասում մրցակցության ուժեղացում, նոր ՙսառը պատերազմի՚ շարունակման դեպքում, լիովին հնարավոր է, այդպիսի կարծիք է հայտնել ամերիկացի վերլուծաբան Գորդոն Հանը`առցանց մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով Հարավային Կովկասում Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքականությունում նոր միտումների վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին:
ՙԴա արդեն տեղի է ունենում`հաշվի առնելով ՆԱՏՕ-ի`ՙԱտլանտյան վճռականութուն՚ զորավարժությունները մինչև Վրաստան և մերձակա սևծովյան տարածաշրջան ընդլայնման ծրագիրը: Բացի այդ, խողովակաշարային պատերազմը, ամենայն հավանականությամբ, նույնպես կակտիվանա, քանի որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խմդիրները պահպանվում են, և ԵՄ-ն ձգտում է վերջ դնել ռուսական էներգակիրների մատակարարումներից իր կախվածությունը՚,- գտնում է վերլուծաբանը:
Ըստ նրա, ՙթուրքական հոսքի՚ ռուսական նախագիծը նույնպես ազդանշան է Հարավային Կովկասի`որպես էներգակիրների տարանցման երթուղի նախապատվելիության կանխատեսման օգտին: Իսկ Երևանի հանդեպ Մոսկվայի ՙհոգածությունը՚`ԵՏՄ-ին Հայաստանի միացման նպատակով, Հանի համոզմամբ, տարածաշրջանի աճող աշխարհաքաղաքականացման ևս մեկ նշան է: Այս առումով վերլուծաբանն առավել հավանական սցենար է համարում Բաքվի նկատմամբ Վաշինգտոնի ավելի եմծ ուշադրությունը`ի հակակշիռ ռուս-հայկական առանցքի:
Հայաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի ՙՀայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի արդիական երկխոսությունները՚ նախագծի շրջանակներում: