Երկու տարի առաջ կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Բուզանդի, Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Նշված տարածքները ձեռք բերողներից մեկի՝ ՙԳլենդել հիլզ՚ ՓԲԸ-ի նկատմամբ շարունակ ներկայացվում են հարկադրված սնանկության դիմումներ, ինչն անհնար է դարձնում այդ տարածքների օտարումը:
Հաշվի առնելով քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը` կառավարությունը որոշում է կայացրել ձեռք բերող ճանաչել ՙԻ Էմ Սի՚ ՓԲԸ-ն, ինչպես նաև սեփականության օտարումն սկսելու վերջնական ժամկետ սահմանել 2015թ. սեպտեմբերի 1-ը: