Հիշելով իր կոմունիստական անցյալը, Սերժ Սարգսյանը որոշել է դառնալ ռայկոմի քարտուղար: Այս մասին «Ոչ» ճակատը միավորած «Չեք անցկացնի» նախաձեռնության կողմից Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Հրաժարվելով ՀՀ նախագահի ինստիտուտից, Սարգսյանը կարող է հավակնել միայն կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնին: Հենց այս նպատակն է հետապնդում Սերժ Սարգսյանի ու նրա կողմնակիցների կողմից նախաձեռնված «երկրի Սահմանադրությունը վերափոխելու» հանրաքվեն»,-նշել է նա: Մանուկյանը հավաքվածներին կոչ է արել նաև մասնակցել «հայտնի գողերի, կոռումպացված քրեական տարրերի դեմ ժողովրդական համատեղ պայքարին, որոնք խոսքով ձգտում են բարեփոխել Հայաստանը, իսկ գործով` վերջնականապես փլուզել կառավարման ողջ համակարգը, և նույնիսկ ամբողջ երկիրը:
«Ոչ» ճակատի կազմակերպած հանրահավաքին մասնակցում են`«Հայ ազգային կոնգրեսը», «Ժառանգությունը», Հայաստանի ժողովրդական կուսակցոթյունը և «Հիմնադիր խորհրդարանը»:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, ներկա պահին հանրահավաքի մասնակիցները դուրս են գալիս Ազատության հրապարակից, Երևանի փողոցներով երթ կազմակերպելու համար, որից հետո կրկին կվերադառնան Ազատության հրապարակ: Բողոքի ակցիան թույլատրված է քաղաքային իշխանությունների կողմից: