Աստանայում բացվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նիստին մասնակցում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ, ԵՏԲԽ նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: