Պաշտոնական Անկարան վիրավորված երեխային կեցվածք է ընդունել` Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի ընդունմանն իր հակազդեցությամբ:
Արձագանքելով բանաձևի ընդունմանը` Թուրքիայի ԱԳՆ հայտարարել է, թե Եվրախորհրդարանը դրանով իսկ փորձում է սրբագրել պատմությունը` գերազանցելով իր լիազորությունները:
Անկարան Եվրոպայի խորհրդարանականներին կոչ է արել մինչև 1915 թվականի իրադարձություններին անդրադառնալը ուսումնասիրել սեփական պատմությունը, հիշել առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմները և իրենց երկրների գործողություններն այդ շրջանում: