ՀՀ Ազգային ժողովը մարտի 4-ին կայացած արտահերթ նիստում
երկրորդ ընթերցմամբ լրացումներ և փոփոխոթյուններ է կատարել «Հայաստանի
հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման
մասին» օրենքում: Ինչպես նաև առաջին
ընթերցմամբ փոփոխություններ կատարեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց
սոցիալական երաշխիքների մասին» օրենքում:
Ըստ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, օրենքով նախատեսվում է բացառել տարիքային
սահմանափակումը, որը ներկայումս կազմում էր 70 տարի, և մինչևայդ տարիքը պետության
նախկին ղեկավարն իրավունք ուներ իրականացնել իր գրասենյակի գործունեությունը,
ունենալ բնակարանային իրավունքներ և այլն: Այժմ տարիքային սահմանափակումը վերացված
է, և պետության նախկին ղեկավարը կարող է արտոնություններից օգտվել ցմահ:
Փոփոխություններ են կատարվել նաև կենսաթոշակներ տրամադրելու կարգում,
մասնավորապես, առաջարկվում է, որ դրա չափը կկազմի պետության գործող նախագահի
աշխատավարձի 70%-ը, ելնելով պաշտոնի առանձնահատկությունից:
Նշենք, որ հունվարի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն
Տեր-Պետրոսյանը դարձավ 70 տարեկան: Նա երկիրը ղեկավարել է 1991 թվականից մինչև
1998 թվականը, 1998-2008 թվականներին երկրի նախագահն է եղել Ռոբերտ Քոչարյանը, իսկ
2008-ից մինչ օրս ՀՀ նախագահն է հանդիսանում Սերժ Սարգսյանը: