«ՎիմպելԿոմ»-ը, որը հեռահաղորդակցական ծառայություններ է մատուցում 14 երկրներում (կենտրոնակայանը` Ամստարդամում), հայտարարել է իր նոր նախաձեռնության` Make
Your Mark ծրագրի գործարկման մասին:
Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, այս նախաձեռնությունը «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչն է և նպատակ ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»:
«Առաջիկա տարիներին երիտասարդները կբախվեն բազմաթիվ մարտահրավերների: «Make Your Mark ծրագրի միջոցով մենք կարող ենք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք նրանց`ճիշտ կառուցել իրենց ապագան: Ես հպարտ եմ այս ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներով, սակայն այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ավելի հեռուն գնալ»,- ասել է «Վիմպելկոմ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջո Լունդերը:
Make Your Mark ծրագիրը բաղկացած է 3 հիմանական ուղղություններից: Դրանք են` աջակցել կրթություն ստանալու հնարավորությունից զրկված երիտասարդներին և բարելավել իրենց կյանքը, աջակցել երիտասարդ ձեռներեցներին և իրականություն դարձնել իրենց գաղափարները՝ օգտագործելով բջջային տեխնոլոգիաները, ստեղծել նոր թվային բիզնեսներ` օգնելով երիտասարդներին, նրանց համայնքներին և զարգացնել տվյալ տարածաշրջանի տնտեսությունը, ոգեշնչել երիտասարդներին օգտագործել իրենց էներգիան, ստեղծագործական եւ բիզնես գաղափարները հասարակության մարտահրավերները հաղթահարելու նպատակով, օգնել ստեղծելու «ծառայություններ հասարակության համար» (առողջապահության, կրթության, ֆինասնական և գյուղատնտեսության
ոլորտներում)` ձևավորելով ավելի կայուն ապագա երիտասարդների, համայնքների և
հասարակության համար: Ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ http://www.vimpelcom.com/#Responsibility/Make-your-mark
հղումով:
Նշենք, որ ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 753 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «djuice», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 220 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: