Ընթացիկ տարվա հունիսին սպասվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ևս մեկ հանդիպում՝ ստատուս-քվոյի փոփոխման առնչությամբ զգալի տեղաշարժերի հասնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-Ադրբեջան նիստին:
ՙՕկուպացիայի փաստի վրա հիմնված ստատուս-քվոն լարվածության գլխավոր աղբյուրն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունն անհուսալի և անթույլատրելի են համարում ստատուս-քվոն: Ստատուս-քվոն փոխելու համար անհրաժեշտ է վերջ դնել օկուպացիայի փաստին, Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական օկուպացված տարածքներից՚,- ասել է նախարարը, հայտնում է ԱՊԱ-ն: