Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայկական և
ադրբեջանական կողմերի դիմակայության գծում
առկա լարված իրավիճակն ունի զարգացման իր սեփական տրամաբանությունը: ԱրմԻնֆո-ին
այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
«Այդ տրամաբանությունը կարող է բնավ ոչ մի կապ չունենալ
Արևմուտքի և Ռուսաստանի միջև հարաբերությունների և, առավել ևս, ուկրաինական
ճգնաժամի հետ: Շատ դժվար է հասկանալ սահմանում առկա իրավիճակի վրա
աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի նպաստման աստիճանը: Սակայն, այդ
հարաբերություններով ստեղծվող որոշակի ֆոնի առկայությունն ակնհայտ է», - ընդգծել է
փորձագետը:
Այս լույսի ներքո Մինասյանն ընդգծել է Մինսկի խմբի
ձևաչափի և Ռուսաստանի, Ֆրանսիայի ու
ԱՄՆ փոխգործակցության առանձնահատկությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
նպատակաուղղված աշխատանքում: Նրա գնահատմամբ, ուժի այդ կենտրոնների միջև գլոբալ
դիմակայության լույսի ներքո այդ ձևաչափը եզակի է:
«Այսօր ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի
հարաբերություններում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում,
անկասկած, դիտվում է դրական դինամիկա, ինչը խոստովանում են նույնիսկ ամերիկացի
գործընկերները: Եվ այդ գործընթացում ռուսական գործոնը բոլոր խաղացողները բավականին
իրատեսորեն են ընկալում», - ամփոփել է փորձագետը:
1992
թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի
խումբը, որը ներկայացնում են Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահները: Այժմ
կարգավորման գործընթացը հիմնված է «մադրիդյան սկզբունքների» վրա, որոնք ԵԱՀԿ ՄԽ
հնամանախագահներն առաջ են քաշել 2007 թվականին Մադրիդում և վերանայել են 2009 թվականին: