Երեկ ձերբակալվել է Անի Նավասարդյանը՝ զանգվածային անկարագություններ հրահրելու կասկածանքով: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնել է նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Փաստաբանը նշել է, որ Անին հրաժարվել է ցուցմունք տալ: Այս առնչությամբ պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Խորենացու փողոցում հավաքի ժամանակ ակտիվիստը բարձրախոսով որոշակի պայմաններ էր դնում ոստիկանության առջև՝ գունդը գրաված զինյալներին սնունդ փոխանցելու հարցի լուծման համար: Հենց այդ օրը բախումներ եղան ոստիկանների և հավաքվածների միջև և շուրջ հիսուն մարդ վնասվածքներով հոսպիտալացվեց: