Հայաստանի քաղաքացիների 46%-ն անհրաժեշտ է համարում երկրում սահմանադրական բարեփոխումների անցկացումը:Այդ մասին հայտարարել է Հայաստանում GALLUP International Аssociation-ի ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:
Նրա խոսքով, սահմանադրական բարեփոխումների մասին իրազեկ էր հարցվածների 45%-ը միայն: Նա հայտնել է, որ հարցման մասնակիցների 46%-ը անհրաժեշտություն է համարում սահմանադրական բարեփոխումները, 16%-ը դժվարանում է պատասխանել դրանց անհրաժեշտության վերաբերյալ հարցին, իսկ 38%-ը բարեփոխումների անհրաժեշտություն չի տեսնում: Փորձագետը նշել է, որ հարցվածներ 26%-ը պատկերացում չի ունեցել, թե կառավարման ինչ համակարգ է հիմա Հայաստանում, իսկ 74%-ը հայտարարել է, որ տեղյակ չէ: ՙՏեղյակների՚ ՙ40%՚-ը հայտարարել է, որ Հայաստանում կառավարման խառը համակարգ է, 11% -ը`խորհրդարանական և 46%-ը`նախագահական՚,- նշել է նա:Ըստ որում, փորձագետը ընդգծել է, որ հարցվածների 44%-ը դեմ է կառավարման համակարգի փոփոխությանը, 24%-ը`կողմ, իսկ 32%-ը դեռ չի կողմնորոշվել: Ըստ որում, հարցվածների 61%-ը չի ցանկանում մասնակցել բարեփոխումների շուրջ քննարկումներին, 24%-ը ցանկանում է, իսկ 11%-ը դեռ չի կողմնորոշվել: Նշենք, որ հարցումն անցկացվել է Հայաստանի ողջ տարածքում 1105 մարդու շրջանում 2015 թ. մայիսի 5-13-ը:
Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների նախագիծը ենթադրում է հանրապետության անցումը կառավարման խորհրդարանական ձևի: Նախագծով ընդլայնվում են վարչապետի լիազորությունները, ով պատերազմի պայմաններում ստանձնում է նաև երկրի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթները: Իսկ նախագահը կունենան արբիտրի դեր, ով ապահովում է երկրի Սահմանադրության իրականացման բնականոն ընթացքը: Նախագահն ընտրվում է Ընտրիչների ժողովի կողմից, այնուհետև նա նշանակում է խորհրդարանական մեծամասնության կողմից ներկայացված վարչապետին: Նախագահը պետք է անկուսակցական լինի, նա ընտրվում է 7 տարի ժամկետով`առանց հետագա վերընտրման իրավունքի: Խորհրդարանը ձևավորվում է համամասնական ընտրությունների ճանապարհով և բաղկացած է ՙառնվազն 101 պատգամավորից՚: