Arminfo.info



 Ուրբաթ, 12 Օգոստոսի 2016 06:17

Ստեփանյան Դավիթ

Մանվել Սարգսյան: Հայաստանը պետք է դուրս գա իրեն պարտադրված դերից, այլ ոչ թե փորձի դրանից ձերբազատվել` իրենից մի կտոր պոտելով

Մանվել Սարգսյան: Հայաստանը պետք է դուրս գա իրեն պարտադրված դերից, այլ ոչ թե փորձի դրանից ձերբազատվել` իրենից մի կտոր պոտելով

 

Օրերս ԶԼՄ-ներում, դիվանագիտական աղբյուրների վկայակոչմամբ, հրապարակվեց, այսպես կոչված, «Պուտինի ծրագիրը» ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Առաջարկությունները չափազանց մոտ են 1997 թվականի փուլային տարբերակին և ներառում են երկու հիմնական փաթեթ. առաջին` հայկական զորքերը դուրս են բերվում 5 շրջաններից` Աղդամից, Ֆիզուլիից, Ջաբրաիլից, Զանգելանից և Կուբաթլուից, երկրորդ` Լեռնային Ղարաբաղն ստանում է հաստատուն միջանկյալ կարգավիճակ, որը չի ենթադրում վերադարձ Ադրբեջանին և անկախ կարգավիճակ տեսանելի ապագայում: Ընդ որում, ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ հանրաքվեի անցկացումը, որն ամրագրված է մադրիդյան և կազանյան փաստաթղթերում, հետաձգվում է անորոշ ժամանակով: Կցանկանայինք լսել Ձեր մեկնաբանությունն այդ հրապարակման վեաբերյալ:    

 

Նման խոսակցություններ միշտ եղել են, իսկ դրանց առանձին բաղադրիչներ մերթ արդիականացվել են, մերթ անհետացել: Բնական է, որ ապրիլյան պատերազմից հետո, թերևս, բոլորի համար պարզ է, որ ղարաբաղյան հակամարտության արդիականացումը և դրա շուրջ դիվանագիտական իրարանցումը կտրուկ մեծացավ: Սակայն, իմ կարծիքով, այդ ամենը վկայում է ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլ, ընդամենը, մի շարք երկրների քաղաքական շահերին առաջ մղման համար դրա օգտագործման մասին: Ըստ էության, մենք այսօր դա տեսնում ենք Արևմուտքի հետ Ռուսաստանի հարաբերությունների օրինակով: Վրաստանը, Ուկրաինան, «Աևրելյան գործընկերության» փլուզումը, Ղրիմը, Ռուսաստանի մեկուսացումը, նրա ելքը դեպի Սիրիա, Թուրքիայի հետ ակնթարթային դիմակայությունը, և ահա մենք արդեն տեսնում ենք ղարաբաղյան իրավիճակի գործարկում և նոր, այդ ամենի շուրջ ստեղծվող դիրքորշումներ: Ես այդ բոլոր «ծրագրերը» և առաջարկությունները դիտարկում եմ հենց այդ պրիզմայով: Ապրիլյան պատերազմի նշանակալիության բարձր աստիճանն արտահայտվել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի, միջազգային այլ կազմակերպությունների և ուժի կենտրոնների արձագանքնում: Պարզ է նաև, որ ղարաբաղյան հակամարտության մի փոքր սրման միջոցով այսօր բավականին մեծ խնդիրներ են լուծվում:

 

Իսկ ահա այստեղ, խնդրում եմ, ավելի մանրամասն…

 

Առաջինը, որ աչքի զարնեց ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն էր, որն սկիզբ դրեց ռազմավարական հարաբերությունների ձևավորման նոր գծին: Այժմ, օգոստոսին մենք տեսնում ենք դրա շարունակությունն արդեն նախագահների մակարդակով  և, ամենայն հավանականությամբ, այն կշարունակվի կարևորագույն որոշումների կայացմամբ: Կարծում եմ, այդ գիծը վարպետորան ձևավորվել է ապրիլյան պատերազմի ֆոնին, սակայն, չի բացառվում, որ դրա սկսվելուն որոշակիորեն նպաստել են արդեն եղած որոշումները: Երկրորդը, որ պարզորոշ տեսանելի է,  արդեն փոքր-ինչ այլ Թուրքիայի հետ նոր հարաբերություններ կառուցելու Ռուսաստանի փորձն է, քանի որ զինվորական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան հայտնվել է Արևմուտքի հետ հարաբերությունների կտրուկ սրման չափազանց բարդ իրավիճակում: Այդ սրման գագաթնակետը Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր, ինչը Էրդողանին ստիպեց կրկին հայացքը դարձնել Ռուսաստանի կողմը: Եվ փաստ է, որ Թուրքիայի շուրջ իրավիճակը սկզբունքորեն այլ է, քան կես տարի առաջ: Բնական է, որ առկա իրավիճակում սեփական շահերն առաջ կմղեն բոլոր նրանք, ովքեր միայն կարող են: Օգոստոսի 8-10-ը Ռոուհանիի, Ալիևի, Էրդողանի և Սարգսյանի հետ Պուտինի հանդիպումների ժամանակացույցից արդեն նկատելի է, որ առաջին ջութակը տարածաշրջանում Ռուսաստանն է` սեփական նախագծերը առաջ մղելով որպես նոր հարաբերությունների ձևավորման հիմք: Առկա իրավիճակում առաջինն աչքի է զարնում այն, որ Ռուսաստանը փորձում է լիովին իրեն կապել Ադրբեջանը` այնպիիսի ռազմավարական գծի մշակման միջոցոցվ, որը թույլ տա նրան հեռու պահել Թուրքիայից, քանի որ Բաքվի և Անկարայի տանդեմը Մոսկվայի համար չափազանց մեծ խնդիրների աղբյուր է: Եվ Ադրբեջանին  հենց Ռուսաստանի և, որոշակի չափով, Իրանի  ճնշման տակ դնելը Մոսկվային թույլ կտա մեկուսացված Թուրքիայի հետ խոսել միանգամայն այլ լեզվով: Ոստի, իմ կարծիքով, Ռուսատանը, վերջին հաշվով, կհասնի այն ամենին, ինչին ձգտում է:

 

Թուրքիայի թուլացմա՟նը

 

Թուրքիան այսօրվա դրությամբ արդեն թուլացել է այն աստիճանի, որ Ռուսաստանին խնդրում է նոր պայմաններով գործընկերության մասին: Մինչ օրս Թուրքիան երբեք այդպես չէր վարվել: Եվ այժմ Մոսկվան Անկարայի հետ կխոսի արդեն Իրանի և Ադրբեջանի հետ եռյակ դաշինքի փաստից ելնելով: Եվ դրանից հետո արդեն այդ բոլոր հանդիպումների փաստով` Հայաստանի հետ: Պահպանվում է Ղարաբաղի շուրջ բավականին բարդ իրավիճակը` արտաքին քաղաքական շահերի բոլոր բախումների ֆոնին: Ղարաբաղը, որպես Հայաստանի քաղաքականության և հայկական գործոնի աշխարհառազմավարական մեխանիզմ, Ռուսաստանի քաղաքականության առավել արդյունավետ մեխանիզմն է իր թյուրքական շրջապատի և երկրի նրեսում թյուրքական  տարրի հետ խոսակցությունում: Այդ երկրների հետ իր հարաբերությունները կարգավորելու համար ավելի արդյունավետ մեխանիզմ  Ռուսաստանը, պարզապես, չունի: Բնական է նաև այդ բոլոր երկրների հզոր, երբեմն, անտանելի ճնշման  առկայությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի նկատմամբ: Այստեղից էլ` հայկական շահերի հաշվին խուսավարելու և այդ բոլոր առանձին սուբյեկտներին հաճոյանալու Մոսկվայի փորձերը: Միաժամանակ Մոսկվան չափազանց շահագրգռված է, որպեսզի այդ հայկական աշխարհառազմավարական մեխանիզմն այնքան էլ շատ չտուժի, քանի որ այլ մեխանիզմ չկա: Այս լույսի ներքո արցախյան տարածքների հանձնման բազմաթիվ նախագծերի արմատներն աճում են հենց այդ իրողությունից: Եվ երբեք ու ոչ ոքի չի հաջողվում տարբերել, թե որն է այստեղ բլեֆ, և որը` իրատեսական պահանջ և առաջարկություն:

 

Այո, սակայն եթե, ի վերջո, այդ 5 շրջաններն, այնուամենայնիվ, հանձնվեն Ադրբեջանին Ռուսաստանի գործուն մասնակցությամբ, դրանից կտուժի, առաջին հերթին, հենց Ռուսաստանը, ավելի ճիշտ, թյուրքական աշխարհի զսպման Ձեր հիշատակած աշխարհառազմավարական մեխանիզմը: Այդ ամենը Բաքվին լուրջ հնարավորություն կընձեռի  ինքնուրույն լուծեու Ղարաբաղի հայերի խնդիրը` ավելի շահավետ դիրքերից, առանց հետ նայելու Մոսկվային` ինչպես միշտ …

 

Անշուշտ: Հենց այդ պատճառով Մոսկվան նման հնարավորություն չի ընձեռի Բաքվին: Ինչի՟ համար: Ռուսաստանի գլխավոր խնդիրը նրա հարաբերություններ են ոչ թե Արևմուտքի, այլ աշխարհի թյուրքալեզու տարրի հետ: Դա օբյեկտիվորեն չափազանց բարդ խնդիր է այնպիսի վիթխարի երկրի համար, ինչպիսին Ռուսաստանն է, որը գտնվում  է տեխնոլոգիական հետամնացության և քաղաքական ապակազմակերպվածության վիճակում: Ռուսաստանն այդ խնդրի լուծման բաղադրատոմսեր չունի: Ուստի Մոսկվան ստիպված է լինելու ավելի ու ավելի հաճախ բլեֆ անել` ելնելով իրավիճակից: Ի հակակշիռ Մոսկվայի` Բաքուն, վերլուծաբանի կարծիքով, էապես կորցրել է բլեֆի հնարավորությունները: Նավթի բարձր գների և ոտքի վրա կանգնած Թուրքիայի առկայության դեպքում Ադրբեջանն իրեն  բավականին վստահ և, նույնիսկ, սանձարձակ էր պահում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ հարաբերություններում, սակայն նավթի և Թուրքիայի հետ կատարվածից հետո Բաքուն ստիպված էր լրջորեն սահմանափակել բլեֆն ու անցնել real politik-ի: Դա հանգեցրեց Հայաստանին զենք չվաճառելու Ռուսաստանին հասցեագրված պահանջի: Եվ Բաքուն առաջին անգամ տեսավ, թե ինչպես իր քաղաքական ռեսուրսները սկսեցին կորցնել արդյունավետությունը:

Հենց այդ իրավիճակում Ադրբեջանը ստիպված էր համաձայնել ռուս-իրանական կախվածությանը, ինչին նա չէր համաձայնի այլ պայմաններում: Համաձայնել, զոհաբերելով Թուրքիայի շահերը, ինչը հանգեցրեց միանգամայն այլ, նոր իրավիճակի:

Դա Հայաստանին  Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում դրսևորելու որոշակի հնարավորություններ է ընձեռում` Ռուսաստանի նկատմամբ ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական ճնշման կտրուկ անկման ֆոնին: Այս նոր իրավիճակում Հայաստանը մեծ հնարավորություններ ունի վերանայելու Ռուսաստանի հանդեպ ստանձնած իր որոշ պարտավորություններ` միանգամայն այլ պայմաններով: Բայց ես չգիտեմ, թե արդյոք Հայաստանի իշխանություններն, ընդհանրապես, երբևէ կհրաժարվեն իրավունքներ վաճառելու իրենց 25-ամյա քաղաքականությունից, որը նպատակաուղղված է բացառապես անձնական անվտանգության ապահովմանը: Ռուսաստանցի մի փորձագետ այդ առնչությամբ միանգամայն արդարացիորեն ասել է, որ «Ռուսաստանը բոլորից վերցնում է ճիշտ այնքան, որքան նրան թույլ են տալիս»: Ավելին վերցնել նրան, պարզապես, պետք չէ: Դա վերաբերում է թե Հայաստանին, թե Ադրբեջանին: 

 

Ի՟նչ էր «Սասնա Ծռերի» ապստամբությունն անձամբ Ձեզ համար

 

«Սասնա Ծռերի» ապստամբությունն աշխարհաքաղաքական խնդիրների ցիկլի տարր է, և այն առանձին դիտարկել, ակնհայտաբար, անիմաստ է, ուստի և` անտեղի: Ավելի որոշակի դիտարկելիս այն կարելի է բնորոշել որպես ապրիլյան պատերազմի ֆենոմեն: Ամեն ինչ սկսվեց Սերժ Սարգսյանի հասցեին Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքներից մահացու հանցանքի` ապրիլին կորցրած դիրքերի վաճառքի համար, այդ վաճառված դիրքերը վերադարձնելու համար ուժերի ձևավորումից և այլն: Այդ ամենն, արդյունքում, հանգեցրեցին բարդ իրավիճակի ձևավորման և, որպես արդյունք, Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման մասին Սերժ Սարգսյանի որոշման:

 

Միտումնավո՟ր չեզոքացման…

 

Միտումնավոր թե ոչ` հայտնի է միայն Սարգսյանին: Բայց այն, որ նա Սեֆիլյանի մեկուսացումն ուզում էր օգտագործել արտաքին քաղաքականությունում, ակնհայտ է: Մասնավորապես, Սեֆիլյանի ձերբակալության օրը տարօրինակ կերպով համընկավ Պուտինի և Ալիևի հետ Սարգսյանի պետերբուրգյան հանդիպմանը: Հենց այդ ձերբակալությունը հանգեցրեց հուլիսյան պայթյունին: Սարգսյանի դեմ դուրս եկան Ղարաբաղյան պատերազմի հերոսները, մարդիկ, ովքեր դրսևորեցին սառնարյուն ինքնազոհության  ունակություն, քաղաքական նկատառումներից ելնելով իրենց կրակող մարդկանց վրա չկրակելու ունակություն: Գլխավորը համարում եմ քաղաքականապես կոփված մարտիկների մուտքը Հայաստանի քաղաքականություն, ովքեր մի կողմ են դրել սեփական կյանքը: Դա Հայաստանում ձևավորեց միանգամայն այլ իրավիճակ, որն ԱՄՆ-ն ու Եվրոպան բնորոշեցին որպես փոփոխության միտված քաղաքական գործընթաց: Եվ դա ի հեճուկս այն ահաբեկչություն որակելու Հայաստանի իշխանությունների փորձերին: Դրանով իսկ «Սասնա Ծռերի» շարժումը որոշակի ճանաչման արժանացավ աշխարհում: Չգիտեմ, արդյոք դա անակնկալ էր Սերժ Սարգսյանի համար, սակայն ինքնազոհության պատրաստ քաղաքական գործիչների մուտքը քաղաքական ասպարեզ չափազանց բարդ իրավիճակ է, որը բազմաթիվ երկրներում հանգեցրել է արմատական փոփոխությունների սկզբին:

 

Եվ, այնուամենայնիվ, արդյոք Սերժ Սարգսյանն այդ երկշաբաթյա դիմակայությունից  առավելություն ստացավ տարածքներ հանձնելու անհրաժեշտության հարցում, որը վերջին ժամանակներոս աշխուժորեն արծարծվում է, նույնիսկ, ոչ այնքան միջնորդների և Ադրբեջանի, որքան հենց Հայաստանի կողմից:

 

Ես չգիտեմ, թե տարածքների խնդիրն ինչ է նշանակում անձամբ Սերժ Սարգսյանի համար: Շատերը, այդ թվում նաև Ժիրայր Սեֆիլյանը, կարծում են, որ տարածքների խնդիրը Սերժ Սարգսյանի համար սոսկ բիզնես է: Այսօր, նույնիսկ, անհասկանալի է, թե արդյոք որևէ մեկն, ընդհանրապես,  պահանջում է այդ տարածքների հանձնում: Թե նա այդ ամենն անում է անձնական նախաձեռնությամբ: Ապրիլյան պատերազմը շատերին թույլ է տալիս  մտածել, որ, իրականում, Սերժ Սարգսյանից ոչ ոք ոչինչ չի պահանջում և երբեք չի էլ պահանջել: Իսկ ահա այդ տարածքներն աճուրդի հանելը միանգամայն հնարավոր է, քանի որ ի դեմս նրա մենք գործ ունենք օլիգարխիայի, կոմպրադորական բուրժուազիայի հետ, որն ունի այն ամենն աճուրդի դնելու անհաղթահարելի հակում, ինչը միայն հնարավոր է: Ուստի, այդ իմաստով, Սերժ Սարգսյանի համար չափազանց տհաճ էր իր բիզնեսը հարվածի տակ դնելու «Սասնա Ծռերի» փորձը: Չէ որ ամեն օր չի, որ մարդիկ որդիների հետ դուրս են գալիս և սպառնում քեզ գնդակահարել, եթե դու ինչ-որ բան վաճառես: Առավել ևս, երբ դու գիտես, որ նրանք չեն կատակում: Այս բոլոր տարիներին մեզ մոտ չափից շատ կատակասերներ են հավաքվել, բայց այսօր հանկարծ պարզվեց, որ կատակները վերջացել են` կատակասերների հետ միասին:

 

Թվում է, թե ապրիլին «ձեռք բերված» ղարաբաղյան բանակի դիրքերի դիմաց Ադրբեջանն ինչ-որ ձևով պետք է հատուցի: Արդյո՟ք նման հատուցում է նրա մասնակցությունը Ռուսաստանի և Իրանի հետ Հյուսիս-Հարավ նոր առանցքի ձևավորմանը:


Չեմ կարծում, թե  Ադրբեջանին կպարտադրվեն ինչ-որ սարսափելի պարտավորություններ: Մասնավորապես, ոչ մի վատ բան չեմ տեսնում տնտեսական փոխհարաբերությունների նոր, հզոր ռազմավարական գծին Բաքվի մասնակցության առնչությամբ: Այնտեղ կան բազմամթիվ բաղադրիչներ, որոնք օգուտ են խոստանում ոչ միայն Իրանին և Ռուսաստանին, այլև հենց Ադրբեջանին: Ողջ հարցն այն է, թե դա որքանով է համապատասխանում այն ռազմավարական շահերին, որոնք Բաքուն, միևնույն է, տեսնում է Թուրքիայի հետ համագործակցության մեջ: Եվ Ադրբեջանը, միևնույն է, մտադի չէ դրանից հրաժարվել, և ահա այստեղ Բաքուն կորցնում է, քանի որ նրան անելու այլ բան չի մնում: Հայկական գործոնը Ռուսաստանի ձեռքում  գործում է ոչ միայն որպես քաղցրավենիք, այլև` որպես իրական սպառնալիք, որն ի զորու է հարկավոր պահին վերածվել մահակի: Եվ դա այսօր բոլորն են հասկանում:

 

Ողջ վերն ասվածի հիման վրա փորձենք ձևակերպել հետևությունները: Արդյո՟ք կարող ենք ակնկալել ապրիլյան սրման կրկնություն` ելնելով տարածաշրջանի առաջատար խաղացողների աշխարհաքաղաքական դասավորության դիտվող փոփոխություններից:  

 

Ղարաբաղի խնդիրը որպես քաղցրավենիքի ռեսուրս կօգտագործվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի քաղաքականությունը դրա դեմ հակաթույն չի գտել: Դա կարելի է անել, նախևառաջ, մեր տարածաշրջանում խաղացող բոլոր երկրների հետ սկզբունքորեն նոր հարաբերություններ կառուցելով: Այսօր այդպիսի հարաբերություններ չկան, իսկ քաղցրավենիքն, առջավա պես, Ռուսաստանի ձեռքում է, որն  այն պարբերաբար խաղացնում է թյուրքալեզու գործընկերների քթի առջև: Ուստի 5 շրջանների հանձնումը` խոսակցություններ են, իսկ իրողությունն այն է, որ քաղցրավենիքը չափազանց թանկ արժե, սակայն վաճառում են, չգիտես ինչու, ուրիշները: Հայաստանում ոմանց թվում է, որ եթե մենք ինչ-որ շրջաններ հանձնենք, մեզ հանգիստ կթողնեն: Դա արմատապես սխալ կարծիք է: Հանձնենք շրջանները, կգտնվի ինչ-որ այլ բան: Ուստի Հայաստանը պետք է դուրս գա իրեն պարտադրված դերից, այլ ոչ թե փորձի ձերբազատվել դրանից` իրենից մի կտոր պոտելով: Այդ հիմարությունները, քաղաքական ռոմանտիզմն աստիճանաբար երկրորդ պլան են մղվում, մարդիկ սկսում են հասկանալ, որ հարաբերությունները կառուցվում են սկզբունքորեն այլ սխեմաներով: Սակայն իրավունքներ վաճառելու Հայաստանի քաղաքականության հայեցակարգը պահպանվում է, և հենց այդ պատճառով Ղարաբաղը շարունակում է մնալ որպես քաղցրավենիք Ռուսաստանի ձեռքում:

 

Արդյո՟ք «Սասնա Ծռերի» շարժման շուրջ առկա միտումներն ի զորու են բեկել իրադարձությունների ընթացքը:

 

Կարծում եմ` այո: 25 տարի շարունակ Հայաստանի քաղաքականությունում գործարկված մարդկանց 99%-ն ուներ միանման հոգեբանություն և քաղաքական աշխարհայացք: Իսկ այժմ մենք տեսնում ենք այլ տարրերի գալուստը, որոնք դնում են այլընտրանքային խնդիրներ, ունեն այլ տեսանկյուն: Ահա թե ինչի մասին է խոսքը: Եվ այսօր ամեն բան կախված է այն բանից, թե արդյոք այդ մարդիկ, նույնիսկ, գտնվելով բանտում, կկարողանան իրենց տեսլականը վերածել քաղաքական ծրագրի: Սակայն արդեն այն, որ այսօր նրանք իրենց համարում են ռազմագերի, այն, որ նրանք չկրակեցին  իրենց կրակող մարդկանց, արդեն քաղաքական մոտեցման դրսևորում է:

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով