Arminfo.info



 Երեթշաբթի, 26 Մայիսի 2015 08:41

Ստեփանյան Դավիթ

Ալեքսանդր Իսկանդարյան. Միայն հիմարները կարող են Ղարաբաղը ՙնվիրել՚ Թուրքիային և դրանից հետո ընդմիշտ հեռանալ Հարավային Կովկասից

Ալեքսանդր Իսկանդարյան. Միայն հիմարները կարող են Ղարաբաղը ՙնվիրել՚ Թուրքիային և դրանից հետո ընդմիշտ հեռանալ Հարավային Կովկասից

 

 

Խոսելով ռուս-ադրբեջանական համագործակցության մասին`Հայաստանում նշվում են միայն ՙՌոսօբորոնէքսպորտի՚ հետ ադրբեջանական ՊՆ բազմամիլիարդ պայմանագրերը:

Մինչդեռ այդ գործընկերության հիմք են կազմում երկու երկրների առաջատար ընկերությունների`ՙՌոսնեֆտի՚ և SOCAR-ի միջև ՙՆերդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին՚ համաձայնագրերը:

 

Անկախության առաջին իսկ տարիներից Ադրբեջանը ներկայանում էր որպես բացառապես արևմտամետ պետությունը, բայց աստիճանաբար Բաքվի քաղաքականությունն սկսել է կոմպլեմենտար բնույթ կրել: Հատկապես դա սկսել է դրսևորվել վերջին տարիներին`Արևմուտքի և Ռուսաստանի միջև ոսկե միջին գտնելու Բաքվի փնտրտուքի լույսի ներքո: Չեմ կարող չնշել, որ ի հակակշիռ Իրանի հետ հարաբերություններին, ինչը լրջորեն մտահոգում է Բաքվին, Ադրբեջանն օգտագործում է PR-պղպջակ`Իսրայելի հետ փոխհարաբերությունների տեսքով: Հաշվի առնելով Թուրքմենստանի հետ խնդիրները`Ադրբեջանի վիճակն, իհարկե, փոքր-ինչ ավելի լավ է Հայաստանի համեմատ, սակայն այն նախանձելի չէ: Բնականաբար, Ադրբեջանը միանգամայն այլ կլիներ, եթե չունենար էներգետիկ պաշարներ, որոնց առկայությունը թույլ է տալիս Բաքվին որոշակի չեզոքություն պահպանել: Այսօր ես Ադրբեջանում ռուսամետ քաղաքականության  կտրուկ ուժեղացում չեմ տեսնում: Նկատվում են միայն անվերջ փառատոնների և առաջնությունների միջոցով աշխարհի աչքին ոսկե փոշի փչելու Բաքվի փորձերը: Ադրբեջանը երբեք չի էլ փորձել գնալ դեպի ԵՄ- հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչպես արեցին Արևելյան գործընկերության  6 երկրներից 4-ը: Բաքվում, ինչպես նաև Մինսկում լավ հասկանում են, որ նման ասոցացումը կբարձրացնի իրենց կախվածությունն Արևմուտքից և անմիջապես խոսակցություններ կսկսվեն մարդու իրավունքների, այլ խախտումների մասին: Բնականաբար, Ադրբեջանին պետք չէ նաև Ռուսաստանի դժգոհությունը, որը դեռ Հայաստանից առաջ առաջարկել էր վերջինիս անդամակցել Մաքսային միությանը, ինչին նույնպես մերժում է ստացել:

 

Այդ դեպքում ինչո՞վ կարելի է բացատրել ադրբեջանական ԶԼՄ-ների և NGO արևմտամետ ողջ հատվածի նկատմամբ ճնշումներն ու ձերբակալությունները, որոնք ուղեկցվում են Բաքվի հասցեին ԱՄՆ խիստ քննադատությամբ:

 

Կառավարող ռեժիմի ամրապնդմամբ: Քաղաքագիտական տեսակետից Ադրբեջանը արդեն վաղուց Կենտրոնական Ասիա է, այլ ոչ թե`Հարավային Կովկաս: Տիպիկ petrostate, որը Կենտրոնական Ասիայի երկրներից տարբերվում է այն բանով, որ իրենք հեղափոխության միջով չեն անցել: Այլ կերպ ասած`Ադրբեջանն ավելի ու ավելի է վերածվում տիպիկ մերձարևելյան պետության: Երկիրն աստիճանաբար ավելի շատ նմանվում է Եգիպտոսին, ըստ որում`մուբարաքյան շրջանի: Եվ այդ գործընթացները բացառապես ներքին բնույթ են կրում, թեև ազդում են նաև արտաքին աշխարհում Ադրբեջանի դիրքի վրա: Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և այլ երկրների վրա Արևմուտքն ազդում է ամենատարբեր ոլորտներում համապատասխան բարեփոխումներ անցկացնելուց հրաժարվելու դեպքում այս կամ այն արտոնությունից, ներդրումներից զրկելու վերաբերյալ նախազգուշացումներով: Արևմուտքն օգտագործում է այն հանգամանքը, որ  բոլոր այդ երկրներն զգում են իր փողերի կարիքը: Մինչդեռ Ադրբեջանին Արևմուտքի գումարները պետք չեն: Ավելին, որևէ եվրոպական գյուղում Հեյդար Ալիևի հուշարձանը տեղադրելու փոխարեն`ինքը կարող է ֆինանսական ծրագրեր իրականացնել և դրամաշնորհներ տալ:

 

Արտաքին ի՞նչ գործոն կամ դրանց ամբողջությունը կարող է Ալիևին հեռացնել իշխանական կերակրամանից:

 

Թերևս, նավթի գների խիստ կտրուկ նվազումը: Տնտեսական կոլապսն Ադրբեջանում կարող է հանգեցնել քաղաքական արմատական իսլամական տրամադրությունների առաջացմանը, որոնք կարող են շատ լուրջ ռիսկի տակ դնել ռեժիմին: Սակայն, նավթի գների նման անկում այսօր բավականին դժվար է պատկերացնել:

 

Աշխարհիկ ընդդիմության վերացումը հանգեցրել է Ադրբեջանում կրոնական ընդդիմության առաջացմանը և հետագա ամրապնդմանը, որը բացահայտ կերպով իր մտքերն է հայտնում մզկիթների պատերի ներսում: Ինչո՞վ է դա սպառնում Ադրբեջանին:

 

Միակ վայրն Ադրբեջանում, որտեղ կարելի է խոսել, մզկիթն է: Մնացած բոլոր հարթակները`մամուլ, ինտերնետ, քաղաքականություն, հիմնովին զտված են: Այդ ամենը հանգեցնում է այն բանին, որ մզկիթ են այցելում աշխարհիկ մարդիկ`խոսելու միակ նպատակով: Այլ վայր ուղղակի չկա: Հենց դա է այսօր քաղաքականացնում իսլամացումը հարևան երկրում, սուննիականացման տանում շիիթական Ադրբեջանը:

 

Այսինքն`Իրանի հետ դա քի՞չ ընդհանրություն ունի:

 

Բացարձակապես չունի: Բնականաբար, Ադրբեջանում, հատկապես`հարավում և Ապշերոնում, աճում է նաև ավանդական շիիթական իսլամը: Իսկ իսլամի քաղաքականացումն ընթանում է բացառապես սուննիականացման օգնությամբ, և դրա աղբյուրները մի քանիսն են: Առաջինը`դա հյուսիսկովկասյան իսլամն է, ինչը բխում է երկրի հյուսիսում բնակվող ժողովուրդներից: Երկրորդ`Ադրբեջանում մեծացել է թուրքական դպրոցներում`շատ հաճախ նուրսիստական, ուսանած մարդկանց սերունդը: Երրորդ`Ադրբեջանում սալաֆիթական որոշ նախագծեր ֆինանսավորվում են անմիջապես արաբական երկրների կողմից:

Այս ամենը լրջորեն փոխում է ադրբեջանական իսլամի դեմքը: Եվ, իհարկե, Ադրբեջանում քաղաքական կարգի գլխավոր սպառնալիքը հենց իսլամն է: Եվ վախենալով այդ սպառնալիքից`Բաքուն փաստացի հոմունկուլուս է մեծացնում, ինչը վաղ թե ուշ կխաղա իր դերը: Այլ բան է, որ նման երկրներում, օրինակ`Եգիպտոսում, այդ իրավիճակը կարող է պահպանվել տասնամյակներ:

 

Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները և Թուրքիայի տարածաշրջանային հավակնություններն զսպելու Արևմուտքի քաղաքականությունն ինքնաբերաբար դաշնակիցներ են դարձրել այդ երկու երկրներին: Արդյո՞ք մինչև վերջ հաշվարկված են արևմտյան աշխարհի այդ քաղաքականության երկու վեկտորները:

 

Կարծում եմ`Արևմուտքում այդ վեկտորները կարող էին և հաշվի չառնել, ինչպես վերջին տասնամյակում մերձարևելյան քաղաքականությունում հաշվի չեն առել Լիբանանը, Իրաքը, Թուրքիան, ISIS-ը: Ավելին, հաճախ ես զարմանում եմ, երբ նրանք ինչ-որ բան ճիշտ են հաշվարկում, քանի որ Մերձավոր Արևելքի և դրա շուրջը որոշումների ընդունման գործընթացն Արևմուտքում վերջին տարիներին խիստ դեգրադացվել է: 

Ռուսաստանի և Թուրքիայի իրավիճակային դաշնակցություն տրամաբանական է`հաշվի առնելով, որ երկու երկրները խնդիրներ ունեն Արևմուտքի հետ հարաբերություններում: Այդպիսի օրինակ է շատ տարբեր Իսրայելի և Թուրքիայի դաշնակցությունը սառը պատերազմի տարիներին, որոնց միավորել է միայն այն, որ վերջիններս ՆԱՏՕ-ի ֆորպոստ են եղել: Եվ հենց որ կիրավիճակը փոխվեց, և Թուրքիան ցանկացավ ինքնուրույն գործել Մերձավոր Արևելքում, խառնաշփոթ սկսվեց իսրայելա-թուրքական հարաբերություններում, քանի որ նման խաղի համար Թուրքիային անհրաժեշտ էր հակասեմիթականությամբ համակվել:Համապատասխանաբար, Արևմուտքի հետ հակասությունների վրա խաղալու համար Ռուսաստանին անհրաժեշտ է Թուրքիան, իսկ Թուրքիային`Ռուսաստանը: Սակայն, կոնտրագենտն այդ խաղում մեկն է`Եվրոպան: Այլ կերպ ասած`հնարավորություն չունենալով վախեցնել Արևմուտքին Ուկրաինայի և Բուլղարիայի միջոցով`Ռուսաստանը փորձում է վախեցնել նրան Թուրքիայով, Չինաստանով, ԲՐԻԿՍ-ով, ըստ որում`թիրախ համարելով Եվրոպան: Այդ պատճառով Մոսկվայի և Անկարայի միջև համագործակցությունը բացառապես իրավիճակային բնույթ է կրում. իրականում չափազանց շատ են այդ մրցակիցների մոտ բնական հակասությունները:

 

Հայաստանում կարծիք կա, ըստ որի`ռուս-թուրքական խաղերում Թուրքիայի համար մրցանակ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղը...

 

Կարծիքը, ըստ որի`ռուս-թուրքական խաղերում Թուրքիայի համար մրցանակ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղը, լիովին տեղավորվում է շրջակա աշխարհի վերաբերյալ Հայաստանում գոյություն ունեցող էկզոտիկ պատկերացումների մեջ:Ռուսաստանի իրական դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ բխում է հետխորհրդային տարածությունում դերակատարության անհրաժեշտության նպատակադրումից: ԽՍՀՄ փլուզումից հետո դադարելով գլոբալ տերություն լինել`Ռուսաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային տերություն: Ռուսաստանի շուրջ գրեթե բոլոր իրադարձությունները`Աբխազիա, Հարավային Օսիա, Ղրիմ, Դոնբաս, Բելառուս, կապված են ՙո՞վ է տանտերը՚ պայքարի հետ: Հարավային Կովկասում Ռուսաստանի շահերը հաշվի են առնվում, քանի որ այն դերակատարություն ունի ղարաբաղյան հակամարտությունում`վերջինիս անվտանգության ապահովման անհրաժեշտության պատճառով: Կվերանա ղարաբաղյան հակամարտությունը, տարածաշրջանից կանհետանա նաև Ռուսաստանը, քանի որ այլևս չի զգացվի վերջինիս կարիքը: Միայն հիմարները կարող են Ղարաբաղը ՙնվիրել՚ Թուրքիային և դրանից հետո ընդմիշտ հեռանալ Հարավային Կովկասից: Հայ հասարակությունում բոլոր այդ մտավախություններն ընդհանուր առմամբ հասկանալի են, անհասկանալի է, երբ դրանք հավաստվում են փորձագիտական մակարդակով: Ռուսաստանը Ղարաբաղը չի ՙնվիրի՚ Թուրքիային կամ Ադրբեջանին` ոչ այն պատճառով, որ այդքան սիրում է բազմադարյան գործընկեր Հայաստանին, այլ` նկատի ունենալով դրա համար ռացիոնալ պատճառների բացակայությունը: Այդ պատճառով Ռուսաստանին նույնիսկ պետք չեն սահմանին փոխհրաձգությունները. Ռուսաստանին անհրաժեշտ է ստատուս-քվոն, որպեսզի թե’ Ադրբեջանը, թե’ Հայաստանը Ռուսաստանի անվտանգության հովանու կարիքը զգան:

 

Ըստ երևույթին, ԻԻՀ միջուկային ծրագրի շուրջ Լոզանի համաձայնագրերը նոր տրոյական ձի են մտցրել այդ խաղում` ի դեմս Իրանի: Եվ Ռուսաստանի կողմից հատուկ սպառազինությունների և, մասնավորապես, С-300 զենիթահրթիռային համալիրների Իրան մատակարարման արգելքի վերացումը վկայում է Մոսկվայի կողմից իրավիճակի ողջ նրբության ընկալման մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում Թեհրանի հեռանկարները գլոբալ և, մասնավորապես, տարածաշրջանային խաղում:

 

Հաշվի առնելով, որ Իրանը բավականին բարդ երկիր է դրսից վերջինիս ընկալման համար`կարող եմ միայն ասել, որ այնտեղ ևս լոզանյան համաձայնագրերի շարունակման բացարձակ համոզմունք չկա: Կան միայն սպասումներ, երբեմն` խիստ չափազանցված: Այնուամենայնիվ, Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների մեղմացման գործընթացը շարունակվում է, և այն բավականին երկարատև է: Եվ չեմ կարծում, որ եթե հունիսին ինչ-որ բան ստորագրվի, այն ակնթարթորեն կվերացնի բոլոր պատժամիջոցները: Միաժամանակ Իրանի շուրջ համաձայնագրի չստորագրումը ևս չի նշանակի ողջ բանակցային գործընթացի տապալում՚: Ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում շատ լավ հասկանում են, որ Արևմուտքի և Իրանի հարաբերությունների կարգավորման գործընթացը դանդաղ, բայց անշեղորեն առաջ է շարժվում: Եվ եթե այդ գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, դա լուրջ փոփոխություններ կբերի ինչպես տարածաշրջանին, այնպես էլ`Հայաստանին: Քաղաքական խնդիրները հայ-իրանական հարաբերություններում լուծված են, մնում են միայն ֆինանսական խնդիրները: Թեհրանն այսօր չափազանց կաշկանդված է շրջակա աշխարհի հետ իր փոխհարաբերություններում: Իրականում Իրանը պատժամիջոցների պատճառով գրեթե ոչինչ անել չի կարող, այդ թվում`իր ֆինանսական համակարգի հետ կապված: Կվերանան պատժամիջոցները, Իրանի համար շատ ավելի հեշտ կլինի աշխատել Հայաստանի հետ, և ոչ միայն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով