Օրերս ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ չնայած ԱՄՆ և Ռուսաստանի միջև տարաձայնություններին՝ Վաշինգտոնը և Մոսկվան սերտորեն փոխգործակցում են ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հասնելու նպատակով: Կիսվեք նման փոխգործակցության հեռանկարների Ձեր կանխատեսմամբ:
Տարիներ շարունալ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները սերտորեն համագործակցել են՝ ձգտելով ղարաբաղյան խնդրի արդար և հաստատուն լուծում գտնել:
Կարծում եմ՝ Մինսկի խմբի բանակցային ձևաչափն այլընտրանք չունի, սակայն հաջողությունը կախված է ոչ այնքան միջոնրդներից, որքան հակամարտող կողմերից: Մեղադրել միջնորդներին շատ հեշտ է:
ԵԱՀԿ ՄԽ միջնորդները սպասում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը՝ երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը նախապատրաստելու նպատակով: Ձեր կարծիքով,
կարելի՞ է արդյոք ակնկալել, որ բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի շուրջ բեկումնային առաջարկներ կհայտնվեն:
Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից բեկում սպասել չենք կարող: Այնուամենայնիվ, Նյու Յորքում նախարարների հանդիպում լավ նշան եմ համարում, ինչը վկայում է, որ հակամարտության կողմերը չեն հրաժարվել խաղաղ լուծման ուղիներ որոնելուց: Հուսով եմ, որ հակամարտության կողմերը, մասնավորապես՝ Բաքուն, զսպվածություն կցուցաբերեն: Ցանակած միջադեպ ամեն պահի կարող է լուրջ հակամարտության վերաճել և հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի վերսկսման, ինչը ներկայիս պայմաններում կարող է ավելի կործանարար լինել, քան 90-ական թթ. սկզբի պատերազմը: Այս պայմաններում ավելի շատ հիմքեր կան Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների կարևորության գիտակցման համար: Մտահոգիչ է ոչ միայն հրադադարի ռեժիմի խախտումների քանակի ավելացումը, այլ նաև փաստը, որ որոշ խախտումներ տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին:
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ԱրմԻնֆո-ի հետ զրույցում քրդերի նկատմամբ թուրքական իշխանությունների վերջին գործողությունները բնորոշել է որպես ցեղասպանություն: Կիսվեք քրդերի նկատմամբ Անկարայի գործողությունների Ձեր գնահատականով:
Այս ամռանը բռնության վերսկսումը լուրջ հիասթափություն էր բոլոր նրանց համար, ովքեր ակնկալել են, որ թուրքական պետության և վերջինիս քուրդ քաղաքացիների միջև տևական կոնֆլիկտը խաղաղ, քաղաքական լուծման վճռորոշ փուլ է թևակոխել: Թուրքիայում իրավիճակի սրման լույսի ներքո՝ առնվազն տվյալ պահին ինքը հայ-թուրքական հարաբերությունների բարալավման շատ քիչ հեռանկարներ եմ տեսնում: Արձանագրություններն ակնհայտորեն ձախողվել են: Աայդ փաստաթղթերն ի սկզբանե սխալ էին, իսկ դրանց հեղինակները փորձել են միանգամից չափազանց շատ բանի հասնել: Բոլոր խնդիրները մեկ հարվածով լուծելու փորձերի փոխարեն Հայաստանին և Թուրքիային անհրաժեշտ է ուղղակի դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը հուսալի կապ կապահովի Երևանի և Անկարայի միջև և փոխզիջում չի լինի կողմերից որևէ մեկի համար: Ես անձամբ այդ առաջարկն արել եմ երկու երկրների արտգործնախարարներին:
Սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր ունի երկրի ամենօրյա կյանքում: Արդյո՞ք այդ ոլորտում իրավիճակը տարբերվում է Հայաստանում Ձեր դիվանագիտական առաքելության ժամանակների իրավիճակից և ինչպիսի՞ն են դրա շտկման հեռանկարները:
Կոռուպցիա ամեն տեղ կա, բայց կարծում եմ, որ Հայաստանում թափանցիկության ընդհանուր բացակայությունը և կարծիքը, որ դատարանները չեն ապահովում արդարարադատությունը, լրջորեն վատթարացնում են կոռուպցիոն ռիսկերի խնդիրը: Մենք բոլորս կցանկանայինք, որպեսզի ավելի շատ ամերիկյան և օտարերկրյա այլ ներդրումներ կատարվեին Հայաստանում, սակայն, ցավոք, այդ ճանապարհին մի շարք խոչընդոտներ կա, որոնցից գլխավորը կոռուպցիոն գործոնն է:
Օրերս Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովն առաջարկել էր ոչնչացնել պատժամիջոցային և անորակ մթերքները ոչ միայն ՌԴ սահմաններում, այլ նաև ԵՏՄ գործընկեր երկրների ներսում: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները վնաս են հասնում նաև Հայաստանին: Արդյո՞ք Ռուսաստանի հետ պատժամիջոցային պատերազմի գլխավոր նախաձենող ԱՄՆ-ը գործընկեր երկրներին այդ գլոբալ դիմակայությունից վնասի փոխհատուցմանն ուղղված քայլեր է ձեռնարկում:
Ռուսաստանի Դաշնությունում առանձին անձանց և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով՝ Վաշինգտոնում որևէ մեկը Հայաստանին վնասելու մտադրություն չի ունեցել և չունի: Վաշինգտոնը պատասխանատու չէ այն բանի համար, որ Ռուսաստանի պատասխան պատժամիջոցները վնաս են հասցնում նաև Հայաստանին:
Արդյո՞ք Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական փոխդասավորության փոփոխություն եք սպասում Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո:
Մերձավոր Արևելքն իր պատմության ամենադաժան և քաոսային ժամանակաշրջանն է ապրում: Բոլոր խաղացողներին անհրաժեշտ է մարտական գործողություններին և սպանություններին վերջ դնելու ուղիներ գտնել, քանի դեռ տարածաշրջանն ամբողջովին չի փլուզվել, ինչպես Սիրիայի մի քանի քաղաք: Բնական է, որ Իրանի և վեց տերությունների միջև ձեռքբերված համաձայնագիրն ընդամենն առաջին քայլն է, և ամերիկյան պատժամիջոցները միանգամից չեն վերանա: Երկարաժամկետ հեռանկարում Իրանը պետք է վերադարձվի Մերձավոր Արևելքի քաղաքական հավասարության մեջ՝ պատասխանատու իշխանությամբ, որը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, այլ ոչ թե կսպառնա դրա խախտմամբ: Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը նվազեցնում է Միացյալ Նահանգների, Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը: Դա դրական է Հայաստանի համար, որը կարող է խաչաձև կրակի տակ հայտնվել այլ երկրների միջև լարվածության դեպքում: