Հայ հասարակությունն արագ և արդյունավետ փոփոխություններ է ցանկանում, բայց դա հնարավոր չէ իրականացնել այսօր`մի շարք պատճառներով, համոզված է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:
ՙՀայաստանում սոցիալական խռովության գլխավոր պատճառը հասարակության կողմից սոցիալական դժգոհության արտահայտման մեխանիզմների բացակայությունն է: Քաղաքական լուրջ ուժերը վերջին մի քանի տարում կորցրել են իշխանության վրա ազդեցության լծակները, ինչի վառ օրինակը ընթացիկ տարվա փետրվարի 28-ին ՙԲարգավաճ Հայաստանի՚`որպես ընդդիմադիր կուսակցության, գործունեության դադարեցումն էր՚,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Մինասյանը:
Ըստ որում, նա համոզված է, որ ստեղծված բարդ իրավիճակում ամենավտանգավորն էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը չեղյալ հայտարարելու պահաջով ակցիանի մասնակիցների մոտ ակնհայտ առաջնորդների բացակայությունն է, ինչն իր հերթին անհնար է դարձնում իշխանությունների և ցուցարարների միջև երկխոսություն հաստատելու ցանկությունը: Քաղաքագետը գտնում է, որ իրավիճակից ելքն իշխանությունների համար ընդդիմության համար իրական դաշտի ստեղծումն է`լինի դա սահմանադրական բարեփոխումների, իսկ հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարելու միջոցով:
ՙԱյժմ դժվար է կանխատեսել`արդյո՞ք իշխանությունները կգնան այդ քայլին, բայց ակնհայտ է, որ չի կարելի է անցնել կարմիր գիծը, քանի որ դա կարող է ցավալի հետևանքներ ունենալ: Բայց կան իրավիճակն իդեալականացնող մարդիկ, ովքեր հուսով են, որ իրենց պահանջներն ամբողջովին կկատարվեն և իրենք հաղթանակով կհեռանան: Ցավոք, իրադարձությունների նման զարգացում չենք կարող սպասել, ինչի մասին է վկայում Հայաստանի նախագահի հայտարարությունը: Վաղ թե ուշ շարժումը կքաղաքականացվի: Ինչպես ասվում է` նման ակցիաներն սկսում են ռոմանտիկները, ավարտում` ֆանատիկները. այժմ մենք մեջտեղում ենք՚,- ընդգծել է փորձագետը:
Միաժամանակ նա գտնում է, որ իշխանություններն այժմ սպասողական դիրք են զբաղեցրել, ուսումնասիրում են իրավիճակը և փորձում վերահսկողության տակ պահել գործընթացը: Քաղաքագետն ավելացրել է, որ եթե հասարակությունը չլսի իշխանությունների կոչերը, գործողություններն ավելի լուրջ և կոշտ բնույթ կկրեն: