Ռուսական ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚-ին պատկանող ՙՀայաստանի էլեկտրական ցանցերի՚ շուրջ բարդ իրավիճակը ցնցել է հայ հասարակությանը: Ձեր կարծիքով, ռուսական ընկերության ՙդուստր՚ ձեռնարկությունում նախատեսվող աուդիտի արդյունքները կպատասխանեն արդյոք Հայաստանին հուզող հարցերին: Եվ ինչպե±ս եք պատկերացնում իրավիճակի կարգավորման հեռանկարները:
ՀԷՑ ՓԲԸ աուդիտը երկրի էլեկտրաէներգետիկայի ոլորտում առկա խնդիրները չի լուծի:
Այդ խնդիրները մեծապես պայմանավորված են այն հանգամանքով, որ, մի կողմից, արդիականացման կարիք ունեն ինչպես արտադրող հզորությունները, մասնավորապես, ՀԱԷԿ-ը, այնպես էլ` էլեկտրացանցերը: Դա պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ, որոնք Հայաստանը չունի: Մյուս կողմից, առկա ինֆլյացիայի պայմաններում էլեկտրաէներգիայի ներկայիս սակագները հնարավոր է պահպանել միայն պետբյուջեի կողմից լրացուցիչ ֆինանսավորման հաշվին: Իհարկ, նշված աուդիտը կբացահայտի ՀԷՑ ՓԲԸ աշխատանքի թերությունները, որոնք, մասամբ, կարելի է լուծել ընկերության մենեջմենթը փոխելու հաշվին: Սակայն, նույնիսկ դրա սեփականատիրոջ փոփոխությունը թույլ չի տա սկզբունքորեն լուծել սակագների խնդիրը, քանի որ այն Հայաստանի տնտեսության համակարգային խնդիրների հետևանք է: Ըստ էության, սակագների հարցն առկա տնտեսական ճգնաժամի դրսևորում է: Եվ եթե անգամ Ռուսաստանն անվճար էլեկտրաէներգիա առաքի Հայաստան, կմնան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք պայմանավորված են տեղի բնակչության ցածր կենսամակարդակով: Հենց դա է ներկայիս բողոքի ակցիաների հիմնական պատճառը Հայաստանում: Իսկ էլկետրաէներգիայի սակագների բարձրացումը` սոսկ առիթ է դրա համար:
Հայաստանում էելկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներն անուղղակի կերպով ցույց տվեցին, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն բան այնքան էլ հարթ չէ, ինչպես առաջին հայացքից է թվում: Թվարկեք, Ձեր կարծիքով, տվյալ փուլում մեր հարաբերություններում առկա խնդիրները:
Ցանկացած երկկողմ հարաբերություններ, նույնիսկ` ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև, պարունակում են խնդիրներ: Եվ զարմանալի կլիներ, եթե դրանք չլինեին Մոսկվայի և Երևանի միջև` հատկապես, հաշվի առնելով ընդհնաուր սահմանների բացակայությունը, ՌԴ և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության առկայությունը, ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդումը և բազմաթիվ այլ հանգամանքներ: Մեր հարաբերությունների առավել լուրջ խնդիրն Ադրբեջանին ռուսական հարձակողական սպառազինության զգալի մատակարարումներն են: Մասնավորապես, լուրջ մտահոգություն է հարուցում ադրրբեջանական բանակում ծանր ռեակտիվ «Ուրագանե և կրականետ «Սոլնցեպեկե համակարգերի առկայության փաստը: Նշված համակարգերի կիրառումը, ինչպես ցույց են տվել Ուկրաինայի իրադարձությունները, կարող են հանգեցնել մեծաթիվ զոհերի տեղի բնակչության շրջանում: Ուստի ռուսական կողմը պետք է չափազանց ուշադիր որոշի Բաքու մատակարարվող սպառազինության տեսականին:Հայ-ռուսական հարաբերություններում առկա երկրորդ խնդիրը ռուսական ընկերությունների անարդյունավետ գործունեությունն է Հայաստանում, ինչի ակնհայտ օրինակը դարձան դժգոհությունները ռուսական ՙԻնտեր ՌԱՕ ԵԷՍ՚ դուստր ՀԷՑ նկատմամբ: Նման բացասական վերաբերմունք կա նաև մի քանի այլ ռուսական ընկերությունների, մասնավորապես, ՙազպրոմ՚ ԲԲԸ գործունեության նկատմամբ: Եվս մեկ խնդիր է Հայաստանի պետական պարտքի մարման հաշվին Ռուսաստանին հանձնված հայկական ձեռնարկությունների պարապուրդը: Բազմաթիվ հայեր կարծում են, թե Ռուսաստանը, որպես Հայաստանի դաշնակից, պետք է լիովին չեղյալ հայտարարեր բոլոր համապատասխան պարտքերը, այլ ոչ թե դրանց դիմաց պահանջեր ինչ-ինչ սեփականություններ: Որպես օրինակ, սովորաբար, նշվում են Կուբան կամ Սիրիան, որոնց նախկին պետական պարտքերը չեղյալ հայտարարվեցին: Սակայն ընդսմին մոռանում են, որ նշված պարտքերը գոյացել քին խորհրդային շրջանում, և այժմ դրանք վերադարձնելու հնարավորություն չկա: Իսկ ՌԴ-ին հանձնված հայկական ձեռնարկությունների վերաբերյալ կարելի է նշել, որ դրանցից շատերն, իրոք, պարապուրդի են մատնված: Այդ խնդիրը կարելի է լուծել, մասամբ, ազգային պաշտպանա-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համար` ներմուծվող արևմտյան ապրանքների փոխարինման քաղաքականության շրջանակում: Մոսկվան կարող է իր պատվերների մի մասը տեղաբաշխել Հայաստանի համապատասխան ձեռնարկություններում: Սակայն, նույնիսկ դրան կարող է խոչընդոտել Վրաստանը որպես փոխադրամիջանցք օգտագործելու անհրաժեշտությունը:
Ռուսական և հայկական ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, ռազմական կարիքների նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն վարկն օգտագործվելու է ՙԻսկանդեր-Մ՚ գնման համար: Ի±նչ կարծիք ունեք այս առնչությամբ: Արդյո±ք այսօր Հայաստանի տարածքում ՙԻսկաներդների՚ տեղակայման ռազմավարական և մարտավարական շարժառիթներ կան:
Որպես ռազմական փորձագետ` ես Հայաստան ՙԻսկանդեր-Մ՚ համալիրների մատակարարման անհրաժեշտություն չեմ տեսնում: Այդ համալիրների հրաձգության հեռավորությունը որոշ մարտական զինման առկայության դեպքում կարող է կազմել 500 կմ, ուստի նման մատակարարումը կհանգեցնի, նույնիսկ, ոչ թե ռուս-ադրբեջանական, այլ ռուս-թուրքական հարաբերությունների էական սրման: Դրանց մարտական արդյունավետությունը որոշ աստիճանով ավելորդ է, նույնիսկ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար:
Բացի այդ, զինված հակամարտության գոտում մարտ ամսին տեղի ունեցած սրումը բացահայտեց մարտավարության փոփոխություն: Այսպես, եթե նախորդ տարվա օգոստոսին ադրբեջանական կողմից ձեռնարկվում էին մարտի հետախուզում վարելու փորձեր, ապա այժմ հիմնական ծանրությունն անցավ հետախուզադիվոերսիոն գործունեությանը: Մասնավորապես, դա դրսևորվեց տարատեսակ ականների և հետախուզադիվերսիոն խմբերի առավել ակտիվ օգտագործմամբ, որոնց երբեմն հաջողվում էր ներթափանցել պաշտպանության առաջնագծով: Այդպիսի պայմաններում հայկական բանակի համար ավելի կարևոր է դիտարկման, հետախուզման և թիրախանշման տեխնիկական միջոցների մատակարարումը, ինչը թույլ կտա ոչ միայն խոչընդոտել ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբերի աշխատանքին, այլև զգալիորեն բարձրացնել հայկական զորքերի մարտական կիրառման արդյունավետությունը: Հայկական ԶՈւ-ում օգտակար կլինեին կապի և զորքերի կառավարման ժամանակակից միջոցները, հատկապես` հաշվի առնելով տեղանքի լեռնային ռելիեֆի առկայությունը:
Մի շարք պատճառներով, որոնք նույնիսկ Հայաստանում օբյեկտիվ են գնահատում, Ռուսաստանը հետևողականորեն փորձում է ամրապնդել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները: Այնուամենյանիվ, այդ գործընթացը նույնքան օբյեկտիվ մտահոգություն է առաջացնում Երևանում: Արդյո±ք դա հայ-ռուսական հարաբերությունների տեսանելի խնդիրներից մեկը չէ:
Մինչև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը, ինչն անհնար է, նույնիսկ, միջնաժամկետ հեռանկարում, Ռուսաստանը չի գնա Ադրբեջանի հետ հարաբերությունների մինչև դաշնակցային մակարդակի բարձրացման: Առավել ևս` նման դաշնակցություն անհնար է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ: Երևանը, Բաքուն և Անկարան լիովին կարող են համագործակցել Շանհայյան համագործակցության կազմակերպության շրջանակում` ոչ միայն որպես երկխոսության գծով գործըներներ, այլև, նույնիս, որպես այդ կազմակերպության դիտորդնմեր: Սակայն չեմ կարծում, որ դա հնարավոր է Եվրասիական տնտեսական միության հարթակում, որտեղ Հայաստանի կարգավիճակն էապես բարձր կլինի նշված պետություններից, նույնիսկ, եթե նրանք եվրասիական ինտեգրմանը մասնակցելու ցանկություն դրսևորեն: Համանման կարծիք կարող եմ հայտնել ՀԱՊԿ առնչությամբ:
Այդուհանդերձ, 2014 թվականից Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասել են որակապես նոր մակարդակի, ինչի վկայությունն են ատգործնախարար Սերգեյ Լավրովի, այնուհետև փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի այցերը Բաքու` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարոզուի Ադրբեջան ժամանումից անմիաջապես հետո, որը փորձել էր Բաքվին համոզել ԵՄ հետ ասոցացման շուրջ համաձայնագիր ստորագրել: Իսկ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի սեպտեմբերյան այցը Բաքու Ռուսաստանին թույլ է տվել Ադրբեջանի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, ինչպես նաև սկսել 2013-2016 թթ. ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացման համատեղ ծրագրի իրագործումը:
Եվրասիական թերահավատները, ի պատասխան ԵՏՄ-ում Հայաստանի հեռանկարների վերաբերյալ հարցին, առաջարկում են սկզբում խոսել եվրասիական ինտեգրման նախագծի հեռանկարների մասին: Ինչպե±ս եք պատկերացնում ԵՏՄ հեռանկարները Դուք:
եվրասիական թերահավատներին խորհուրդ կտայի ավելի շատ ուշադրություն դարձնել ՙբարգավաճող՚ Եվրոպային, որը, ըստ երևույթին, ստիպված է լինելու ավելի քան 50 մլրդ դոլար վճարել, որպեսզի Հունաստանը մնա ԵՄ-ում և եվրոգոտում: Հաշվի առնելով միգրանտների խնդիրները, Ուկրաինայում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, որի համար ԵՄ-ն պատասխանատվություն է կրում, պաշտպանության ծախսերն էապես ավելացնելու անհրաժեշտությունը և շատ այլ պատճառներ` Հայաստանի կողմից միամտություն կլիներ էական ֆինանսատնտեսական օգնություն ակնկալել ԵՄ կողմից:
Իհարկե, չափազանց մեծ էին նաև ակնկալիքները եվրասիական տնտեսական միությունից: Բայց պետք է ուշադրություն դարձնել մայիսի 8-ին Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների ընդունած որոշմանը, որը վերաբերում է ՙՆոր Մետաքսի ճանապարհի՚ տնտեսական գոտու կցորդմանը: Դա անպայման կխթանի նաև Հայաստանի տնտեսության զարգացումը:Այդուհանդերձ, Երևանը պետք է ավելի շուտ ինքնուրույն լուծի ներքին խնդիրները` բարձրացնելով ազգային տնտեսության կառավարման արդյունավետությունը: Այդ դեպքում Հայաստանն ստիպված չի լինի դեսուդեն նետվել ԵՄ և ԵԱՏՄ միջև, հատկապես, հաշվի առնելով, որ իրականում միայն վերջինը Հայաստանի համար կստեղծի տնտեսական աճի իրական հնարավորություններ, որոնց իրագործումն ավելի կախված է Երևանից, քան` Մոսկվայից կամ Պեկինից: