Arminfo.info



 Ուրբաթ, 22 Ապրիլի 2016 15:28

Ստեփանյան Դավիթ

Աշոտ Մանուչարյան. Ղարաբաղում Ռուսաստանին ծուղակն են գցել

Աշոտ Մանուչարյան. Ղարաբաղում Ռուսաստանին ծուղակն են գցել

 Թվարկեք, Ձեր կարծիքով, ապրիլյան պատերազի հիմնական սկզբնապատճառները: Ո՞վ է այն նախաձեռնել, և ո՞վ է նպաստել արցախցիների նկատմամբ ագրեսիային:

 

Այժմ մենք ականատես ենք երկու գործընթացի: Դրանցից առաջինը գլոբալ է, որի շրջանակներում գոյություն ունեցող աշխարհակարգի պահպանման խնդիր է դրված, ինչը մոլորակի մեծ քանակությամբ ուժերը ձգտում են փլուզել: Եվ այդ ուժերի գլխավոր գործիքակազմը մոլորակային մասշտաբի քաոսն է, նյութական ռեսուրսների ոչնչացումը, ամբողջական տարածաշրջանների դեպոպուլյացիան: Երկրորդ գործընթացն աշխարհաքաղաքական խաղեր խաղալու որոշ երկրների անսպասելի ցանկության մեջ է կայանում: Ելնելով արևմտյան աշխարհի խոսափողների հայտարարությունների վերլուծությունից և այդ առնչությամբ Ռուսաստանի արձագանքից՝ թվում է, թե Նահանգները և Ռուսաստանը համաձայնեցրել են ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի և, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հարցերը, և ասօր հենց Ռուսաստանն է լուծելու տարածաշրջանի հարցերը: Կարծում եմ՝ դա մարդկանց աչքին թոզ փչելու հերթական փորձ է: Աշխարհում չկա որևէ վստահություն, իսկ Ռուսաստանը և ԱՄՆ-ը հիմնական խաղացողներն են այսօրվա գկոբալ դիմակայությունում: Իսկ  ազդեցության ոլորտները կիսելու վերաբերյալ տեղեկատվությունը, կարծում եմ, կարող է մեկ բան նշանակել՝ հակառակորդին ինչ-որ մի բանում ներգրավելու միջոցով խորամանկ հարվածի նախապատրաստում, ինչը կարող վատթարացնել վերջինիս դիրքերը պատասխան հարվածի համար: Այս ընդհանուր ֆոնի վրա ապրիլյան պատերազմը լիովին տեղավորվում է վերոնշյալ աշխարհաքաղաքական իրադարձությունների տրամաբանության մեջ:

Արցախի նկատմամբ պատերազմ սկսվեց ոչ թե ապրիլի 2-ին, այլ ապրիլի 26-ին՝ ԵԽԽՎ-ում Սարսանգի վերաբերյալ բանաձևի ընդունմամբ, որում ուղիղ տեքստով ասվում էր, որ Հայաստանն օկուպանտ է: Ադրբեջանին մատնանշեցին ապրիլյան հավածի ուղղություններից մեկը և նույնիսկ հիմնավորեցին այն՝ այդպիսով պատերազմ հրահրելով:

 

Տրամաբանությունը հասկանալի է, իսկ ի՞նչ ունենք արդյունքում:

 

«Քառօրյա պատերազմի» արդյունքում Ռուսաստանի համար հիանալի հնարավորություն է ստեղծվել աշխարհաքաղաքական խնդիրներն իր շահերին համապատասխան լուծելու համար՝ պայմանով, որ Հարավային Կովկասում  ազդեցության համար Ռուսաստանի հետ մրցակցող ուժերը նրա համար խոչընդոտներ չհարուցեն: Իսկ նման խոչընդոտներ արդեն կան և անպատճառ կլինեն:

 

Այսինքն՝ Արևմուտքը, կարծես, իրեն հեռու է պահում, և Ղարաբաղում կարգավորումն այսօր վստահվել է Ռուսաստանի՞ն:

 

Այո: Ռուսաստանին տրվել է միջազգային «քարտ բլանշ»  այդ հակամարտությունը կարգավորելու համար: Եվ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները լիովին պաշտպանում են նրա գիծը: Սակայն արդեն այսօր այդ «քարտ բլանշի»  արդյունքում Ռուսաստանի համար խնդիրներ են ծագել: Դրանցից առաջինը հակառուսական տրամադրություններն են հայ հասարակության շրջանում: Ղարաբաղի վերաբերյալ կայացվելիք որոշումների առաջին հրապարակումներից հետո անմիջապես կսկսվեն ժողովրդական բողոքի հզոր շարժումներ` ինչպես Հայաստանում այնպես էլ Ադրբեջանում: Եվ կարող են առաջանալ միանգամայն նոր մարտահրավերներ և իրավիճակներ: Ավելի հակիրճ` Ռուսաստանի շուրջ գլոբալ խաղը բնորոշվում է Ռուսաստանի տակ Ուկրաինայի, հետո Թուրքիայի պայթեցմամբ, իսկ հիմա էլ Ռուսաստանի տակ պայթեցվում է Հարավային Կովկկասը:

 

Այսինքն՝ առկա է յուրօրինակ զիջախա՞ղ:

 

Անշուշտ: Եվ այդ խաղի շրջանակում գերզգուշավոր Իլհամ Ալիևը հանկարծ դիմեց ապրիլյան արկածախնդրությանը: Այդ ինչ ներգործություն պետք է լիներ նրա նկատմամբ  և ինչ երաշխիքներ պետք է տրված լինեին, որպեսզի նրան ստիպեին գնալ այդ քայլին: Հրաժարվելու դեպքում նրա ոչնչացման և համաձայնության  դեպքում նրա ապրելու երաշխիքներ: Հակառակ դեպքում նա այդ արկածախնդրության մեջ չէր ներքաշվի:

Եաշխիքները տրվել են Արևմուտքից, ընդհանուր առմամբ, և ԱՄՆ-ից `մասնավորապես: Իսկ առաջին հերթին Ալիևին դրան դրդել է Թուրքիան, որն ընդսմին բացարձակապես ոչ մի կշիռ չուներ, որպեսզի նրան ստիպեր մարտական գործողոթյոններ սկսել: Թուրքիան միայն նախապատարստել է ադրբեջանական ԶՈՒ ապրիլյան պատերազմին, ուղարկել է հրահանգիչների, գրոհող մարտիկների և այլն: Դրանով իսկ Անկարան Բաքվի համար արել է ամեն ինչ, ինչը շարունակում է անել ԻԼԻՊ ծրագրով: Թուրքիան, անշուշտ, ցանկանում էր ավելի ընդլայնված մարտական գործողություններ Ղարաբաղում, սակայն Անկարան բոլոր այդ խաղերում կատարում է միայն խամաճիկի դեր: Էրդողանն, իհարկե, փորձում է դառնալ ավելի մեծ ինչ-որ բան, սակայն Արևմուտքը դա նրան չի վերապահել: Խաղում էին և շարունակում են խաղալ համաշխարհային խաղացողներ: Հենց նույն Սարսանգի բանաձևը ԵԽԽՎ-ում առաջ էր մղում Մեծ Բրիտանիան, իսկ անձնական անվտագության որոշակի երաշխիքներ Ալիևն ստացել է Նահանգներում և Մոսկվայում: Եվ հարցն այստեղ, նույնիսկ, աշխարհագրությունը չէ:

 

Այդ խաղերում ի՞նչ դեր է հատկացված Հայաստանի ղեկավարությանը և հայկական բանակին:

 

2000-ականներից սկսած՝ Հայաստանի իշխանությունների միակ գործառույթը սեփական ժողովրդին թալանելն է: Անսպասելի էր այն, որ այսօր աշխարհի աչքում նույնպես վերջինիս գործառույթը սահմանափակվում է թալանով: Հայաստանի ղեկավարության բանաձևը հետևյալն է՝ ՙթույլ տվեք ինձ թալանել, և ես կանեմ այն ամենը, ինչ կասեք՚: Նման բանաձևը ձեռնտու է բոլորին, հայ ժողովրդից բացի: Բայց նման մանրուքներ գլոբալ խաղացողներին և կողոպտիչներին չեն հուզում: Եվ Ալիևի ապրիլյան արկածախնդրության արդյունքում պայթեց ինչպես բանակի մարտունակության միֆը, այնպես էլ՝ Հայաստանի ղեկավարության հնարավորությունների միֆը: Պարզվեց, որ բանակը ներգրավված է փողի շրջապտույտի մեջ և վերածվել է Հայաստանի թալանի կարևորագույն մեխանիզմի: Հանկարծ պարզ դարձավ, որ բանակը կողոպտվել է նույն կերպ, ինչպես ողջ երկիրը: Իսկ այդ բանակի միակ դիմադրող մեծությունն ինքնակազմակերպվող հայ ժողովուրդն է, որն իր որդիների մարմիններով փոխարինեց գողացված զրահաբաճկոնները: Հենց Հայաստանի իշխանությունների պահվածքն անխուսափելի դարձրեց ՙքառօրյա պատերազմը՚: Հայաստանի իշխանությունների կողմից ստեղծված պայմաններում այն ուղղակի պետք է սկսվեր՝ վերածվելով արտաքին խաղացողների միջև աշխարհաքաղաքական հաշիվներ պարզելու շատ հարմար գործիքակազմի:

 

Հայ զինվորի գործողությունները սրբագրումներ մտցրեցին խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական ծրագրերու՞մ:

 

Հայ զինվորի գործողությունները, անշուշտ, սրբագրումներ մտցրեցին խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական ծրագրերում: Եվ նախատեսված ճեղքումների իրականացման դեպքում ամեն բան կարող էր շատ ավելի վատ լինել, ինչից հետո Հայաստանը կհայտնվեր միանգամայն այլ աշխարհաքաղաքական իրավիճակում՝ արտաքին դիկտատի բոլորովին այլ մակարդակով: Իսկ պատերազմի արդյունքում իրողությունները երկուսն են՝ հայ ժողովուրդը հակահարված տվեց, իսկ Հայաստանում արևմտյան քաղաքականության տարածողներն իրենց գործունեության համար պարարտ հող

ձեռք բերեցին: Ժամանակն է, որ Ռուսաստանը հասկանա, որ Հայաստանում գործ ունի նաև հայ ժողովրդի հետ: Այդ սուբյեկտը, միգուցե, տեսանելի չէ Մոսկվային թալանչիների և սրիկաների բազմության հետևում, բայց այն գոյություն ունի, նրա հետ հարկավոր է հաշվի նստել, և այն եզրակացություններ է անում: Մինչև վերջին օրը հայ ժողովուրդն, անշուշտ, Ռուսաստանին վերաբերվում էր որպես  դաշնակցի: Ընտրախավի 90%-ն աջ ու ծախ ծախվում էր, բայց ժողովուրդը վերջինիս հետևից չէր գնում. այն Ռուսաստանի վերաբերյալ սեփական պատկերացումն ուներ: Այսօր այդ պատկերացումը խիստ վարկաբեկված է, ինչը գլոբալ խաղացողների նպատակներից մեկն էր: Պետք չէր հայ ժողովրդին ցույց տալ,որ Ռուսաստանի երկերեսանիությունը տարածված է ամենավերևներում:  Դա շատ մեծ սխալ էր: Տեսնում եմ, որ Ռուսաստանը ձգտում է ուղղել այդ սխալը, բայց իրավիճակը շարունակում է բավականին բարդ մնալ:

 

Արդյո՞ք Մոսկվան ապրիլյան պատերազմի ընթացքում իր գործողություններին այլընտրանք ուներ, թե՞ հրադադարը և ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում խիստ չեզոքության պահպանումն անայլընտրանքային էր:

 

Մինչև ապրիլյան իրավիճակը Ռուսաստանը 9 սխալ քայլ կատարեց, ինչից հետո հայտնվեց տասներոդ քայլի լիակատար անայլընտրանքայնության իրավիճակում: Ռուսաստանն այնպիսի աղետալի վիճակում չէ, որպեսզի Ադրբեջանին զենքի վաճառքից ստացված շահույթի պատճառով հարցականի տակ դնի գլոբալ խաղին իր մասնակցության հաջողակությունը:

 

Հայաստանը և Արցախն ի՞նչ կարող են սպասել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի ակտիվացումից՝ այդ դիմակայության շուրջ Ձեր նկարագրած աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում:

 

Բանակցային գործըթնացը կուղեկցվի ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում մեծ լարվածությամբ: 2008 թվականից Հայաստանում մի կողմից կանգնած էր իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, մյուս կողմից՝ ժողովուրդը, իսկ մեջտեղում՝ ՙմաֆիոզ սպեցնազը՚: Այժմ իրավիճակը փոքր-ինչ փոխվել է: Եվ ինչ-որ զիջումների անհրաժեշտության առաջացման դեպքում Սերժ Սարգսյանն ստիպված կլինի ինչ-որ կերպ բացատրել Բակո Սահակյանին և նրա միջոցով ղարաբաղցիներին այդ զիջումների անհրաժեշտությունը: Իսկ ՙսպեցնազը՚ կորոշի, թե ինչ պետք է անի նա: Վերջին տարիներին ժողովուրդը հեռացվել է գործընթացներից Սերժ Սարգսյանի կողմից: Հենց նա ժողովրդին դարձրեց անգրագետ, անկազմակերպ, որպեսզի ավելի հեշտ լինի կողոպտել: Իսկ այսօր նրան պետք է, որպեսզի ժողովուրդը որպես խաղացող հանդես գա: Հենց դրա կոչն էր անում նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն, իշխանությունում մաֆիոզ ուժի պահպանմանն ուղղված խաղին ժողովուրդը չի մասնակցի: Ադրբեջանում այդ նույն խաղը կիրականացնեն Իլհամ Ալիևը և մի շարք խմբավորումներ՝ իրենց շահերով, պահանջներով և գործողություններով: Հնարավոր է, այդ ամենը քաոսի հանգեցնի Ադրբեջանում: Եվ հենց Ռուսաստանը պետք է այսօր պարզի բոլոր այդ նրբությունները, քանի որ վերջինիս հասցրել են դրա: Չնայած այդ ամենից գլուխ հանել նա ի վիճակի չէ:  Այդ պատճառով այս իրավիճակում ստատուս-քվոյի պահպանումը Մոսկվայի համար հեղինակության հարց է: Հակառակ դեպքում Պուտինին կպայթեցնեն այն նույն աշխարհաքաղաքական տարածությունում, որը նա այդքան երկար աղերսում էր իրեն տալ: Ղարաբաղում Ռուսաստանին ծուղակն են գցել, որից դուրս գալը շատ դժվար կլինի վերջինիս համար:

  

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Հայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիայինՀայաստանը միացել է Օվիեդոյի կոնվենցիային
Սահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասինՍահմանն անցնում է այն տեղով, որտեղով անցնում է. Փաշինյանը խոսել է Երևանի սկզբունքների և սահմանազատման ընթացքում հնարավոր խնդիրների մասին
ՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբՀԱԵ Կանադայի թեմը հանդես է եկել հայտարարությամբ
Փորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանումՓորձագետ. ԵՄ-ը սեփական շահերն է հետապնդում Հարավային Կովկասի տարածաշրջանում
Հունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներՀունիսի 11-ից մեկնարկում են պահեստազորայինների հերթական վարժական հավաքներ
Ընդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրություններըԸնդդիմադիր. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները չեն կարող առավել բարձր կարգավիճակ ունենալ, քան սովետական Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած դելիմիտացիայի/դեմարկացիայի արձանագրությունները
Արագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համարԱրագած Ախոյանը կալանավորվել է բազմամիլիոնանոց յուրացումների համար
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցները կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքըԱդրբեջանի իշխանությունները երկարաձգել են Արցախի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանքը
Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․ՓաշինյանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից․Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունըՀայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծի հատվածների արձանագրություն-նկարագրությունը
ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրելՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանին և Ադրբեջանին կսովորեցնի խաղաղ ապրել
Ոստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունըՈստիկանապետ. Անհրաժեշտ էր ապահովել ՎԶԵԲ-ի միջոցառմանը ժամանած 2 հազար հյուրերի անվտանգությունը
Բագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասինԲագրատ Սրբազանը հայտարարել է մի շարք հանդիպումների մասին
Գալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակումԳալստանյան. Երևանում ինչ-որ անսովոր բան է կատարվում. ոստիկանությունը ցուցարարների փոխարեն փողոցներ է փակում
ԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունըԵՊՀ հայտարությունը. Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը
ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով ՌՀՄ խորհուրդն ընդունել է բանաձև ՝ անվերապահ աջակցություն հայտնելով "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտՀազարավոր ոստիկաններ են բերվել Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի մոտ
Հարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնումՀարցում. Հարցվածների ավելի քան 50 տոկոսը Հայաստանում անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ոչ ոքի չի տեսնում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան