Եվրասիական տնտեսական միության նախագիծը մշակվել է`որպես ԵՄ ՙԱրևելյան գործընկերության՚ ծրագրի հետ մրցակցող տարածաշրջանային ինտեգրացիոն նախագիծ: Այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական քաղաքականության կենտրոնի (ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի միություն) ղեկավար Սթիվեն Բլոկմանսը` առցանց մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Քաղաքական տեսակետից, դիվանագետի կարծիքով, պուտինյան Ռուսաստանը, հնարավոր է, ի վիճակի էր փոխել այնպիսի երկրի ուղեգիծը, ինչպիսին Հայաստանն է, և ԵՄ-ից դեպի ԵՏՄ ուղղորդել վերջինիս`տնտեսական ճնշման և հազիվ քողարկված անվտանգության սպառնալիքների միջոցով: Սակայն, վախի ու կորզման պայմաններում կառուցվող ինտեգրումը, ըստ նրա, դժվար թե ավելի հաջողված լինի, քան ընդհանուր շահերի վրա հիմնված մոդելը:
Հայաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի ՙԱրդիական երկխոսություններ Հայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի մասին՚ նախագծի շրջանակում: