Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել է պատժել բոլոր նրանց, ովքեր ճնշում կգործադրեն քաղաքացիների վրա, որպեսզի ստիպեն նրանց ՙկողմ՚ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ:
ՙՊաշտոնապես հայտարարում եմ, որ ճնշում գործադրելու վերաբերյալ որևէ հանձնարարություն չկա թե՛ տեղական շտաբի ղեկավարներին, թե՛ մարզպետներին, թե՛ այլ պաշտոնյաների, եթե այդպիսիք կան, դիմեք ինձ, ես օբյեկտիվ կլիեմ, և հիշյալ անձինք պատասխանատվության կենթարկվեն՚,- հայտարարել է վարչապետը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտարարել է, որ
նման ճնշումներ են գործադրվում ուսուցիչների, բուժհաստատությունների և բոլոր պետական կառույցների աշխատակիցների նկատմամբ: ՙԱյդ գորրծընթացում հազարավոր քաղաքացիներ են ներգրվված, նրանք գիտեն ճշմարտությունը և կարող են գնահատել՝ ով է ստում, իսկ ով ճշմարտությունն ասում՚,- հայտարարել է նա:
Ի պատասխան՝ վարչապետը կոչ է արել խորհրդարանական ամբիոնը չօգտագործել անհիմն հայտարարությունների համար: ՙԵթե փաստեր ունեք, ներկայացրեք, մենք կհետաքննենք և պատասխանատվության կենթարկենք բոլոր մեղավորներին՚,- նշել է վարչապետը: