Ամենայն հավանականությամբ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կհրաժարվի ընտրիչների ինստիտուտից, որոնք ընտրելու են Հայաստանի նախագահին: Սեպտեմբերի 4-ին սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդարանական լսումներում այդ մասին հայտարարել է հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
«Բազմաթիվ քննարկումներից հետո մենք հանգել ենք եզրակացության, որպեսզի այդ գործառույթը դրվի խորհրդարանի վրա, որի մեծամասնությունը կընտրի նախագահին` ներկայացված թեկնածուներից», - հայտարարել է նա:
ՀԱԿ խմբակցկության ղեկավար Լևոն Զուրաբյանն, իր հերթին, իշխանություններին մեղադրել է կեղծիքի համար, հայտարարելով, որ կառավարող կուսակցությունը ներկայացրել է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթի սխալ թարգմանություն, քանի որ բարեփոխումների նախագծում խոսք անգամ չկա այն մասին, որ վարչապետին նշանակելու է նախագահը, իսկ հանձնաժողովի առաջարկություններում այդ կետը նշված է: «Ամեն դեպքում վարչապետին հաստատելու է նախագահը, հետևաբար, կեղծիքի մասին խոսելն ավելորդ է», - պատասխանել է հանձնաժողովի անդամ Պողոսյանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն, իր հերթին, վերստին անդրադարձել է երկու փուլով խորհրդարանական ընտրությունների հարցին: Մասնավորապես, նա հետարքրվել է, թե արդյոք կընդունվի այդ կետը Ընտրական օրենսգրքում ներառելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունը:
Պողոսյանը հայտարարել է, որ սեպտեմբերի կեսին Վենետիկի հանձնաժողովը կներկայացնի նախագծի վերաբերյալ երկրորդ գնահատականը, ինչից հետո կլինեն որոշ փոփոխություններ, սակայն հանձնաժողովի անդամն ակնարկել է, որ 89-րդ կետը կպահպանվի: