Արմինֆո. Երևանի պետական համալսարանը հերքել է տելեգրամյան ալիքներում և մի շարք ընդդիմադիր ԶԼՄ - ներում տարածված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարությունը, որը ստորագրել են ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ:
«Ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցներում տարածվում է տեղեկատվություն, թե իբր ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ միացել են անհասկանալի ինչ-որ հայտարարության, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Չնայած հանգամանքին, որ քաղաքական մի շարք ուժեր և անհատներ, նենգափոխելով ու խեղաթյուրելով իրականությունը, փորձում են Երևանի պետական համալսարանին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, վստահեցնում ենք՝ ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց։
Համալսարանն ապաքաղաքական կրթական հաստատություն է, որը շարունակում է իրականացնել իր առաքելությունը», - ասվում է ԵՊՀ հայտարարությունում:
Նշենք, որ այսօր համացանցում տեղեկություն էր տարածվել, որ ԵՊՀ 50-ից ավելի դասախոսներ ստորագրել են հանրագիր ՝ ի աջակցություն "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ՝ պահանջելով գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ստորագրված հայտարարության մեջ խոսվում է Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի անօրինական բնույթի մասին, որն ամբողջությամբ սպասարկում է ադրբեջանական կողմի օրակարգը։ <Տարածքային շարունակական կորուստները և սահմանին ստեղծված իրավիճակը լուրջ սպառնալիքներ են ստեղծում Հայաստանի հետագա զարգացման և, ընդհանրապես, հայոց պետականության գոյության համար: Հաշվի առնելով, որ իշխանություններն անտեսում են հանրության լայն շրջանակների կարծիքը և ելնելով ապագա սերունդների առջև պատասխանատվության զգացումից, կրթության և գիտության ոլորտի ներքոստորագրյալ ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը և գտնում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա", - նշված էր տարածված հայտարարության մեջ, որի տակ ստորագրել էին ԵՊՀ 57 դասախոսներ: