Արմինֆո. ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը Հանրապետության հրապարակում հավաքի մասնակիցներին կոչ է արել թույլ չտալ ոստիկանության կողմից ուժի կիրառում: <Ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում: Ես ուզում եմ կոչ անել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք թույլ տային ոստիկանությանը ուժ կիրառել", - ասել է նա։
Դիտարկմանը, թե՝ կարող են լինել սադրիչներ, ոստիկանապետն ասել է, որ իրենք կձգտեն տարբերել նրանց: Նա հույս է հայտնել, որ ժողովրդի կողմից որևէ արտառոց գործողություն տեղի չի ունենա:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ներկայացուցիչները երթ էին սկսեցին Տավուշի Կիրանց գյուղից դեպի Երևան: Երթի մասնակիցները դեմ են Ադրբեջանի հետ պետական սահմանի միակողմանի զիջումներին և ապօրինի սահմանազատմանը:
Նշենք, որ ՀՀ կառավարության շենքը շրջափակված է ոստիկանական պատնեշով, ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է տեղակայել Հանրապետության հրապարակի հարակից փողոցներում: