Արմինֆո. Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը: Ակցիան կազմակերպել է "Անմահ գունդ արտասահմանում" հասարակական կազմակերպությունը: Միջոցառումը մեկնարկել է Սուրբ Խաչ եկեղեցուց, որի մասնակիցները երաժշտության հնչյունների ներքո շարժվել են դեպի Հաղթանակի զբոսայգում գտնվող "Մայր Հայաստան" հուշահամալիր: Երթին մասնակցում է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ակցիայի շրջանակներում ծավալվել է 100 մետրանոց Գեորգիևյան ժապավեն ։ Երթի մասնակիցները կրում են Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհված հարազատների և մտերիմների լուսանկարները: