Արմինֆո.Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին տիկնոջ հետ մայիսի 6-ին այցելել է Արցախի օկուպացված Շուշի:
Ինչպես ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում, դեսպանն ու նրա կինը ծանոթացել են քաղաքի տեսարժան վայրերին: "Ուրախ եմ, որ այսօր Շուշիում եմ ։ Գրեթե երկու ամիս մենք պատրաստվում էինք այս ուղևորությանը, և ես ուրախ եմ, որ այս ուղևորությունը վերջապես տեղի ունեցավ... Շնորհակալություն հյուրընկալության համար... Անհամբերությամբ սպասում եմ իմ այցերի շարունակմանը Ադրբեջանի բոլոր շրջաններ" , - Դեսպան Լիբբի:
ԱՄՆ նախկին դեսպան Լի Լիտցենբերգերը հրաժարվել էր այցելել Շուշի։