Արմինֆո.Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններ կանցկացվեն Ալմաթիում՝ 2024 թվականի մայիսի 10-ին։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Ավելի վաղ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Սսմադիյարովը Աստանայում կայացած ճեպազրույցում հաստատել էր, որ Ալմաթիյում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Ընդ որում, նա հավելել էր, որ բանակցությունների անցկացումը ենթադրվում է բացառապես այդ երկու կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չի գնում: Նրա խոսքով, պատահական չէ, որ Ղազախստանը Երեւանին ու Բաքվին առաջարկել է հարթակ լինել այդ բանակցություններում, նրա միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման գործում հայտնի է դեռեւս նախորդ դարի 90-ական թվականներից:
Նշենք, որ Ղազախստանի տարածքում հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: