Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արամ Հակոբյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ): Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
Նշենք, որ 2023 թվականի նոյեմբերի 7-ին հանկարծամահ էր եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնող Քրիստիան Միշել Տեր-Ստեփանյանը։ Այդ ժամանակից ի վեր այս պաշտոնը թափուր էր: