Արմինֆո. Եվրոպական դատարանը երբեք որոշում չի կայացրել այն մասին, որ Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, նույնը վերաբերում է նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է միջազգային-իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ Միջազգային դատարանում լսումների ժամանակ, որտեղ քննվում էր Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի։
"ՄԱԿ ԱԽ-ը Հայաստանին կոչ է արել շարունակել ազդեցություն գործել արցախահայության կողմից նորմերի կատարումն ապահովելու համար, սակայն երբեք չի նշել, որ Հայաստանը ագրեսոր կամ օկուպանտ երկիր է", - ընդգծել է նա: Կիրակոսյանը նշել է, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դիմել է տեղի հայկական ուժերին ՝ կոչ անելով կողմերին վերսկսել բանակցային գործընթացը Մինսկի ձևաչափի շրջանակում՝ հակամարտությունը լուծելու համար:
Հղում անելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, նա նշել է, որ վերջինս խոսել է այն մասին, որ "պատերազմն անխուսափելի է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը մեռած է": Բացի այդ, հենց Իլհամ Ալիևն է հայտարարել, որ Ադրբեջանը սկսել է Արցախյան երկրորդ պատերազմը, իսկ ադրբեջանական ներկայացուցիչը դատարանում չի հերքել դա։ Կիրակոսյանն ընդգծել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել փոխադարձության սկզբունքներով ապահովել փախստականների վերադարձը, սակայն հենց Ադրբեջանն է հրաժարվել Մինսկի խմբի ձևաչափից: Հայաստանի ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքները վերաբերում էին ոչ միայն փախստականների վերադարձին, այլև Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձին Ադրբեջանի վերահսկողությանը: Համանախագահները կոչ են արել նաև, նրա խոսքով, միջանկյալ կարգավիճակ ապահովել Լեռնային Ղարաբաղի համար, ինչը կտա անվտանգության, ինքնավարության երաշխիքներ և միջանցք, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ: Իսկ վերջնական իրավական կարգավիճակը պետք է որոշվի ապագայում ՝ միջազգային երաշխիքներով կամարտահայտության, այդ թվում ՝ խաղաղապահների գործունեության միջոցով ։
Միջազգային-իրավական հարցերով ներկայացուցիչն անդրադարձել է նաեւ ադրբեջանական կողմի այն մեղադրանքին, թե, իբր, Հայաստանը "օկուպացիայի ժամանակ ՄԱԿ գերատեսչություններին եւ միջազգային այլ կազմակերպություններին մուտք չի տրամադրել Լեռնային Ղարաբաղ": Այդ առնչությամբ Կիրակոսյանը նշել է, որ երբեք նման սահմանափակումներ Հայաստանի և Արցախի կողմից չեն եղելլ, ավելին, ադրբեջանական կողմը չի ներկայացրել իր մեղադրանքի որևէ ապացույց: <Իրականում, Ադրբեջանը փակել և շարունակում է փակել ՄԱԿ-ի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Բացի այդ, նրանք հրաժարվել են համագործակցել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների պահպանության հարցերում", - ասել է Կիրակոսյանը։