Արմինֆո.Ռուս վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը ելույթ կունենա Հայաստանում: Ինչպես ասվում է համերգի կազմակերպիչների հաղորդագրության մեջ, դաշնամուրային մենահամերգը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 19:00-ին՝ Ա.Բաբաջանյան համերգասրահում: Երևանյան հանդիսատեսի համար Ռամլավը կկատարի Բեթհովենի, Ռախմանինովի, Լիստի, Դեբյուսիի և Չայկովսկու ստեղծագործությունները:
Ռամլավը հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել 2018 թվականին ՝ հեղինակավոր Համառուսաստանյան երաժշտական մրցույթում հաղթելուց հետո, երբ սկսվեց նրա երաժշտական ուղին, որը ներառել է ելույթներ Նյու Յորքում, Սան Պաուլոյում, Փարիզում և Բուենոս Այրեսում: Դաշնակահարը հաճախ է մենահամերգներով հանդես գալիս տարբեր երկրներում, հանդես է եկել նաև Շվեյցարիայի, Արգենտինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ: Իլյա Ռամլավը Ֆրանսիայի, Արգենտինայի, Շվեյցարիայի միջազգային մրցույթների դափնեկիր է: