Արմինֆո. Մեծ տիեզերագնացի ծննդյան 90-ամյակին նվիրված "Յուրի Գագարին ՝ մեր ժամանակի հերոս" գիտա-լուսավորչական միջազգային փառատոնի շրջանակներում Հայ-ռուսական համալսարան է ժամանել ռուս փորձարկող տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՌՀ մամուլի ծառայությունը, Կիվիրյանը հանդիպել է բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որից հետո ՀՌՀ հարթակից տեսակապի միջոցով միացել է միջազգային փառատոնին ՝ գործընկերների և ոլորտի առաջատար ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հարություն Կիվիրյանն ունկնդիրներին պատմել է, թե ինչպես մտնել տիեզերագնացների շարքերը, ինչու տիեզերագնացը ջրասուզակ լինի, ինչով են սնվում ՄՏԿ-ում, ինչ փորձարկումներ է պետք անցնել և շատ ավելին:
Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտի տնօրեն Կարեն Մարգարյանը, ողջունելով հյուրին, ընդգծել է. "Ցանկանում եմ մեզ ՝ Երկրի բնակիչներիս, խաղաղություն մաղթել, և որ երկնքում թռչող հրթիռները լինեն բացառապես տիեզերական։ Ու թեև տիեզերագնացության մեջ ազգություն չկա, բայց Հայաստանում մեզ համար այսօր հատկապես ուրախալի է, որ տիեզերագնացների թվում է նաև հայ ժողովրդի զավակ Հարություն Կիվիրյանը, ով այսօր մեր հյուրն է Հայ-ռուսական համալսարանում, և ումով մենք հպարտանում ենք: Հուսով ենք, որ նա կշարունակի մեր ժողովրդին հաղորդակից դարձնել տիեզերքի նվաճման մեծ գործին>:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է "Եզակի աշխարհ" ՀԱՄ-ը: Նախատեսված միջոցառման շրջանակներում իրականացվել են "Ռոսկոսմոս" ջոկատի տիեզերագնաց-փորձարկողների դեմ առ դեմ այցեր ոչ միայն Հայաստան, այլև Ղրղզստան, Տաջիկստան և Մոնղոլիա: Իսկ տեսակոնֆերանսը հնարավորություն տվեց բոլորին հավաքել մեկ վիրտուալ հարթակում։
Ավելացնենք նաև, որ միջոցառումից հետո Հայ-ռուսական համալսարանի և "Եզակի աշխարհ" ՀԱՄ-ի ներկայացուցիչները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր