Արմինֆո.Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա։ Այդ մասին ասվում է հետխորհրդային Հայաստանի Առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին ուղղված նամակում, որը զետեղված է քաղաքական գործչի Facebook-ի էջում:
«Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները, անգամ նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ղեկավարը ոչ ադեկվատ մարդ է, 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը, իմ կարծիքով, չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին։ Անկախ այն բանից, թե ինչով կավարտվի Ուկրաինայում դիմակայությունը, Ռուսաստանն այստեղ արդեն տանուլ է տվել ձեզ համար ավելի նշանակալից պատերազմը՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշնակցության «հուսալիությունը», ճանապարհ է բացել և ոգեշնչել պանթյուրքական շարժմանը, որը կորստաբեր է ինչպես մեզ, այնպես էլ Ռուսաստանի համար։
Դոմինոյի առաջին քարն արդեն ընկել է։ Սրտիս ցավով եմ գրում եմ Ձեզ՝ որպես սեփական երկրի իսկական հայրենասերի և որպես Հայաստանի հավատարիմ բարեկամի, ով հասկանում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի բոլոր հետևանքները», - ասվում է նամակում։