Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար (մամուլի հետ տարվող աշխատանքների վարչության պետ) է նշանակվել Լիլիթ Շաբոյանը:
"Մենք գնահատում ենք ԶԼՄ ներկայացուցիչների հետ բաց և թափանցիկ աշխատանքը և պատրաստ ենք համագործակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործունեության հետ կապված բոլոր թեմաների շուրջ", - գրել է Շաբոյանը սոցցանցում:
Նշենք, որ Շաբոյանը շուրջ 3 տարի զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղարի պաշտոնը:
Պաշտոնը թափուր էր փետրվարի 15-ից, երբ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանից հետո իր պաշտոնը թողեց նաև նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Սարգսյանը: