Արմինֆո.Այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է բարեփոխումների գործընթացում Հայաստանին աջակցության շարունակման մասին:
«Հրաշալի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ այսօր Երևանում: Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում», - գրել է Բուրիչը X-ի իր միկրոբլոգում:
Մեկ այլ գրառման մեջ եվրոպացի պաշտոնյան շնորհակալություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին «ջերմ ընդունելության և շատ լավ հանդիպման համար»: