Արմինֆո.Միջազգային երկու փաստաթղթերի վավերացումը կօգնի ՆԳՆ եւ Եվրոպոլի միջև հանցավորության դեմ պայքարի շրջանակում համագործակցությունը դարձնել առավել թիրախային: Այդ մասին ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 8-ի նիստում:
Համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնելու համագործակցությունն անդրազդային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի եւ այլ ոլորտներում: Այս մասին հայտնել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու հավելել, որ կարեւոր ձեռքբերում կլինի ՆԳՆ եւ Եվրոպոլի փոխգործակցությունը: Այդ դեպքում ՆԳՆ-ն հանդիսանում է ոչ թե Կառավարության առանձին անդամ, այլ ՀՀ իրավապահ համակարգի միասնական ներկայացուցիչը Եվրոպոլի հետ միասնական համագործակցության շրջանակում: Կնշանակվի Եվրոպոլի հետ համագործակցության կապի սպա, որը կապահովի տեղեկատվության փոխանակումն ու հետադարձ կապը հայկական իրավապահ համակարգի եւ Եվրոպոլի միջեւ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին ի պատասխան՝ Արփինե Սարգսյանը մանրամասնել է, թե վավերացնելուց հետո ինչ ծավալով են օգտագործվելու համաձայնագրի հնարավորությունները: Փոխնախարարը նշել է, որ գործնականում մեկնարկել են ներդաշնակեցման գործընթացներն ու հավելել. «Մեր կապի սպան, որը կներկայացնի ՀՀ իրավապահ համակարգը, Նիդերլանդներում կունենա նստավայր, որի միջոցով Եվրոպոլը կպարտավորվի ապահովել անվտանգ կապուղու համար անհրաժեշտ թե՛ ենթակառուցվածքները, թե՛ մնացյալ բոլոր համալրող սարքավորումները: Ամբողջ գործընթացն իրականացվելու է Եվրամիության հաշվին: Համանման ենթակառուցվածք կունենանք նաեւ ՆԳ նախարարության շենքում: Կապի սպան կունենա հասանելիություն իրավապահ համակարգի բոլոր դատաբազաներին, ինչը հնարավորություն կտա ապահովելու փոխգործակցությունը ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ: Սա կապահովի 24/7 ռեժիմով սահուն համագործակցություն Եվրոպոլի եւ ՀՀ-ի միջեւ»:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը եւս կարեւորել է համաձայնագրի ընդունումը: Նա ընդգծել է այն հանգամանքը, որ Եվրոպոլի գործունեության բովանդակությունը հետախուզական-վերլուծական է: Ի տարբերություն Ինտերպոլի, որը ոստիկանական լիազորություններով օժտված մարմին է, Եվրոպոլը չունի ձերբակալելու եւ հարցաքննե