Arminfo.info



 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024 18:31
Նաիրա Բադալյան

Վաշինգտոնը կաջակցի Երևանին էներգետիկայի դիվերսիֆիկացման գործում. Փաշինյանի բրյուսելյան հանդիպման արդյունքները

Վաշինգտոնը կաջակցի Երևանին էներգետիկայի դիվերսիֆիկացման գործում. Փաշինյանի բրյուսելյան հանդիպման արդյունքները

Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Ջուզեպ Բորելը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, Բրյուսելում հանդիպում են ունեցել` վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը: Այդ մասին ասվում է ի աջակցություն Հայաստանի դիմակայունության  ԵՄ-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի համատեղ հանդիպման ամփոփիչ հաղորդագրությունում:

 

«Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները աջակցում են Հայաստանի և տարածաշրջանի կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագային: Այս համատեքստում նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ ամրապնդելու Հայաստանի  դիմակայունությունը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը: Մենք ձգտում ենք ընդլայնել մեր գործընկերությունը, օրինակ՝ շարժունակության, կառավարման, իրավապահ համակարգի, առևտրի, միակցվածության , գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ այս առանցքային ոլորտներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

 

Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչել են 2018 թվականից ի վեր Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը ժողովրդավարական և արդարադատության բարեփոխումների մասով և կոռուպցիայի դեմ պայքարում և հանձնառություն են հայտնել շարունակել համագործակցել ու աջակցել Հայաստանին, քանի որ այն ամրապնդում է իր ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը՝ մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ:

 

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը  առաջընթաց կգրանցեն ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգում:

 

ԱՄՆ-ն հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրականացնել նախատեսվող բարեփոխումները: Բայդենի վարչակազմը, աշխատելով ԱՄՆ Կոնգրեսի հետ, նախատեսում է 2023 ֆինանսական տարում Հայաստանին որպես զարգացմանն ուղղված աջակցություն տրամադրել ավելի քան  65 միլիոն ԱՄՆ դոլար :

 

Եվրոպական միությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի ընդհանուր բարեկեցությանը և տարածաշրջանի տնտեսական և առևտրային դիվերսիֆիկացմանը:

 

ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են հետագա աջակցություն ցուցաբերել՝ օգնելու երկրին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել իր տնտեսական ու ինստիտուցիոնալ դիմակայունությունը:

 

ԵՄ-Հայաստան Գործընկերության նոր օրակարգի համար որպես հիմք՝ ԵՄ-ն կներկայացնի Հայաստանի 2024-2027թթ. «Դիմակայունություն և աճ» ծրագիրը՝ 270 միլիոն եվրո բյուջեով։ 

ԵՄ-ի «Դիմակայունություն և աճ» ծրագիրը նպատակաուղղված է լինելու  Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը՝ միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն կնպաստի տեղահանված մարդկանց երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կուժեղացնի Հայաստանի հետ ոլորտային համագործակցությունը՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կանոնակարգերի համահարթեցմանը ՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջ ներուժը բացահայտելու համար: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացումից , ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն:

 

Նախագահ ֆոն դեր Լեյենը նաև անդրադարձել է 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որն արդեն իսկ մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ՝ Հայաստանում դրամաշնորհների, խառնուրդային ֆինանսավորման և երաշխիքների միջոցով: Տնտեսական և ներդրումային պլանին  համահունչ՝ ԵՄ-ի «Դիմակայունություն և աճ» ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես՝ կապի ենթակառուցվածքի, տրանսպորտի, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ խթանելու աշխատատեղերը և տնտեսական աճը: Տնտեսական և ներդրումային ծրագիրն ունի խաղաղության տնտեսական շահաբաժիններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային միակցվածությունը, երբ և եթե պայմանները դա թույլ տան: ԵՄ-ն նաև կքննարկի շարժունակությանն աջակցելու ուղիները:

 

Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխատում է Հայաստանի հետ բազմաթիվ ոլորտներում՝ տնտեսական աճի և բարեփոխումների, առևտրի դիվերսիֆիկացման և դիմակայունության խթանման նպատակով: ԱՄՆ-ն կաշխատի Հայաստանի հետ հետագա ԱՄՆ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիական առևտրի հնարավորություններն ավելի արդյունավետ դարձնելու, կիբերանվտանգության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու և տեխնոլոգիաների ենթակառուցվածքներն ավելացնելու ուղղությամբ: ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատում է աջակցել էներգիայի դիվերսիֆիկացմանը ու ուսումնասիրել  քաղաքացիական միջուկային էներգիայի բնագավառում նոր տարբերակների իրագործելիությունը, որոնց համար միջուկային անվտանգության, ապահովության և միջուկային զենքի չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: ԱՄՆ-ն հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական ապրանքների հոսքը դյուրացնելու գործընթացին:

 

Ճանաչելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը ավելի քան 100 հազար տեղահանվածներին և փախստականներին աջակցելու և նրանց սոցիալական ներգրավվածության հարցում՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցություն ցուցաբերել Հայաստանի ջանքերին՝ կեցություն, վերապատրաստումներ, աշխատանքի հնարավորություններ և սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերել դրանց կարիքն ունեցողներին, ինչպես նաև ապահովել տեղահանված անձանց արժանապատիվ կյանքի կենսապայմանները:

 

ԵՄ-ն 2023թ. սեպտեմբերից ի վեր արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո հումանիտար և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ արտակարգ իրավիճակին և փախստականների սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, 2020թ. ի վեր տուժած բնակչության համար հումանիտար օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38.4 միլիոն եվրո: ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ փախստականների երկարաժամկետ կարիքները հոգալու և աջակցելու պատրաստակամությամբ: ԵՄ-ի «Դիմակայունություն և աճ» ծրագիրը կներառի նաև բյուջետային աջակցություն տեղահանվածների երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներգրավվածության համար:

 

Միացյալ Նահանգները նմանապես հայտարարել է տեղահանված անձանց և փախստականների համար ավելի քան 7 միլիոն դոլարի հումանիտար աջակցության մասին 2023թ. սեպտեմբերից ի վեր: Այսպիսով, 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ ընդհանուր հումանիտար աջակցությունը կազմում է մոտ 31 միլիոն դոլար: ԱՄՆ աջակցությունը տրամադրել է կենսական անհրաժեշտության պարենային օգնություն, հումանիտար պաշտպանություն և արտակարգ իրավիճակների ապաստարան և կշարունակի արձագանքել տեղահանված անձանց ու փախստականների կարիքներին: ԱՄՆ-ն կաջակցի Հայաստանի՝ հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը նվազագույնի հասցնելու և սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը նպաստելու ջանքերին:

 

Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր գործընկերային հարաբերությունները և ազատ առաջ է ընթանում իր սեփական ուղով, կնպաստի տարածաշրջանում կայունությանը և բարեկեցությանը», - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբԼրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնել բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների նկատմամբ ՀՀ իրավապահների անհիմն ագրեսիայի և դաժանության առնչությամբ
Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումIdram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային սյուների թիվն ավելացել է մինչեւ 35
"Մայր Հայաստան" դաշինքն ուսանողությանը կոչ է անում ոտքի կանգնել՝ ի աջակցություն տավուշցիների
DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համարDG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ
Ընդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրելԸնդդիմադիր պատգամավորը ոստիկանության աշխատակիցների դեմ հաղորդում է ներկայացրել
Ղազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններումՂազախստանի իշխանություններն Ալմաթիում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելիս հանդես չեն գա որպես միջնորդ բանակցություններում
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում է հետաքննել Բագրատ Սրբազանի հանցագործության մասին հաղորդումը
Ընդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրանԸնդդիմադիր. Թուրքերը քայլ առ քայլ զավթում են մեր հողերը, իսկ Հայաստանի գործող իշխանությունները նպաստում են դրան
Հայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. ԹաթոյանՀայաստանի իշխանությունների քաղաքականության գլխավոր խնդիրներից մեկը հայ ժողովրդի պատմությանը դիմակայելն է. Թաթոյան
Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետՀայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
Մկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ էՄկրտիչ Մազմանյան. Շառլ Ազնավուրը միայն մեծ հայը չէ, նա տիեզերական մասշտաբի մարդ է
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. ԱլիևՀայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը նախատեսվում է Ալմաթիում. Ալիև
Վերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչներիՎերսկսվել են գործողությունները՝ ի պաշտպանություն Տավուշի գյուղերի բնակիչների
Դեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համարԴեսպան. Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը դեպի ԵՄ սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓաշինյանն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետԲլինքենն առանձնազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Պրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելուՊրոֆեսոր. եթե մոտ 10 օրից Տավուշում առաջացած շարժումը չբերվի քաղաքական դաշտ, ապա նահանջ է սկսվելու
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Կրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտինԿրեմլ. Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետԹբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում. հայ ժողովրդի թիկունքում իշխանությունն ինչ-որ բանակցություններ է վարում. թյուրքագետ
Բագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվինԲագրատ Սրբազան. թշնամի երկրի պարտադրանքով Հայաստանի ներկայիս ղեկավարը միանձնյա գնացել է միակողմանի զիջումների՝ մեր հայրենիքի սահմանների հաշվին
Մի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասինՄի իշխանություն, ով 2018 թվին փառաբանում էր զինծառայողների փողոց դուրս գալը, քաղաքական երթին միանալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին
Փաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթովՓաշինյանն ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատանը պատմել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ՌԴ տարածքում անցկացված հիշատակի միջոցառումների մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի խումբ զինվորականների՝ բողոքող տավուշցիներին միանալու փաստի առնչությամբ
ԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համարԱՄՆ օրենսդիրները ներկայացրել են երկկուսակցական օրինագիծ, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ ՝ Արցախում պատերազմական հանցագործությունների համար
Կիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքովԿիրանցում երկու ոստիկան և հինգ քաղաքացիական անձ է տուժել՝ իրավապահների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով
Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
Միջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ ՎարդանյանՄիջազգային ճնշումը պետք է շարունակվի․Դավիթ Վարդանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-իՀայաստանի և Ադրբեջանի սահմանին սահմանային սյուների թիվը հասել է 28-ի
Հայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթՀայաստանի ՆԳՆ-ում ծառայողական քննությունների նյութերով նախաձեռնվել է 13 քրեական վարույթ
Անհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր ԽաչատրյանըԱնհնազանդության ակցիաները շարունակվում են ողջ երկրում. Սևան-Երևան ավտոճանապարհին բիրտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
Բեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայովԲեռլինի հայերը Ալիևին դիմավորել են բողոքի ակցիայով
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցություններըԱլիև. Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները
Պատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուցՊատգամավոր. Սակրավորները շատ դեպքերում հրաժարվում են Տավուշում ականազերծման աշխատանքներ իրականացնելուց
Հայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունըՀայաստանի և Հունաստանի ակադեմիական շրջանակները կամրապնդեն համագործակցությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով