Arminfo.info



 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024 14:05
Մարիաննա Մկրտչյան

Լեմկինի ինստիտուտ. Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելը Հայաստանը կվերածի անկլավի

Լեմկինի ինստիտուտ. Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելը Հայաստանը կվերածի անկլավի

Արմինֆո. Հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպան հռետորաբանության սրացումը, տարածքային պահանջները և վերջին շրջանում Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա հարձակումները՝ Լեմկինի ինստիտուտը ևս մեկ կարմիր դրոշով նախազգուշացում է տարածում Ադրբեջանի համար:

 

Ինստիտուտում ընդգծում են, որ այժմ ցեղասպանության սպառնալիքը տարածվել է նաև բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ "Ադրբեջանը հետևում է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարությանը։ Ներկայումս նա փորձում է վերահսկողություն ձեռք բերել Տավուշի մարզում "հայկական օկուպացիայի տակ գտնվող եւս ութ գյուղերի" նկատմամբ եւ մերժում է Հայաստանի փաստարկները՝ դրանք որակելով պարզ "քաղաքական շահարկում": Նրա նպատակն է վերահսկել ողջ հայկական պետությունը և Ադրբեջանի մայրցամաքային մասը միավորել Թուրքիայի հետ, որն Ադրբեջանը դիտարկում է որպես թյուրքական ընդարձակ ազգի մաս", - ասվում է հայտարարությունում։

 

Ընդ որում, ինստիտուտում կարծում են, որ Ադրբեջանը, զավթելով ռազմավարական բարձունքներ Հայաստանի ողջ տարածքում, իր քաղաքականությունը մոդելավորում է Պաղեստինում իսրայելական բնակավայրերի օրինակով: "Հայաստանի համար վտանգը լուրջ է դարձել, ինչը պահանջում է անհապաղ և համակարգված ուշադրություն միջազգային հանրության կողմից։ Խիստ անհրաժեշտ են հրատապ գործողություններ՝ կանխելու տարածքային օկուպացիայի և ցեղասպանության ևս մեկ դեպք, ինչպիսին տեղի ունեցավ Արցախում ընդամենը վեց ամիս առաջ:

 

Տավուշի մարզի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունները  և տարածքային վեճի արդարացի լուծման հասնելու ցանկության բացակայությունը, զուգորդված սահմանագծման և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացմանն առնչվող անորոշության հետ, մեծ տագնապ են առաջացնում:

 

Տագնապ է հարուցում այն, որ ապրիլի 2-ին մենք ականատես եղանք ռազմական սրացման՝ ինչպես Տեղ, այնպես էլ Կութ գյուղերում։ Լեմկինի ինստիտուտը նախկինի պես խորապես մտահոգված է քողարկված ցեղասպանությամբ, որը ծավալվում է Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական հակամարտության միջոցով պարտադրված տարածքային պահանջների առաջխաղացման արդյունքում: Տավուշի գյուղերում տիրող իրավիճակը նման տարածքային նկրտումների վառ օրինակ է։ Սակայն այդ պնդումներն ու պահանջները ներկայացվում և պահպանվում են առանց թափանցիկ քարտեզների և իրավաբանական հիմնավորման", - ասվում է հայտարարության մեջ։ Ընդ որում, ընդգծվում է, որ էքսկլավները/անկլավները, որոնց մասին խոսք է գնում, առաջացել են 1940-ական թվականներին՝ խորհրդային տարիներին, սակայն Հայաստանից Ադրբեջան դրանց փոխանցման իրավական հիմքը մնում է անորոշ, թեեւ Մոսկվայում կայացված որոշումներ ու բանավոր հիմնավորումներ գոյություն ունեն:

 

Նաեւ նշվում է, որ տարածքային փոխանակումներն այն ժամանակ տեղի են ունեցել առանց հստակ կարգավորման, հաճախ տեղի կուսակցական առաջնորդների հայեցողությամբ, այլ ոչ թե՝ հանրապետության ղեկավարության։ Ինստիտուտում նաև հիշեցրել են, որ Ադրբեջանը օկուպացրել է հայկական մի շարք տարածքներ, և տարածքային պահանջները չեն կարող միակողմանի լինել:

 

"Կարևոր է նշել, որ Տավուշի գյուղերը գտնվում են Երևանի և Վրաստանի հետ սահմանի միջև գլխավոր ճանապարհի երկու կողմերում և գլխավոր առևտրային զարկերակի անմիջական հարևանությամբ, որը կապում է առևտուրը Վրաստանի հետ՝ հյուսիսում և Իրանի հետ՝ հարավում։ Այդ ճանապարհների աշխատանքի խափանման դեպքում այլընտրանքային երթուղիների որոնումը դժվար կլինի՝ Հայաստանի խորդուբորդ և լեռնային տեղանքի պատճառով։ Եթե Ադրբեջանը զավթի հայկական կարևորագույն հաղորդակցային զարկերակները, Հայաստանը կարող է կտրված լինել հայ-վրացական կարևոր մայրուղուց և Հյուսիս-Հարավ գազատարից: Հյուսիս-Հարավ գազատարը կամ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարը Մոզդոկից (Ռուսաստան) անցնում է Թբիլիսիով (Վրաստան) մինչև Երևան (Հայաստան) և բնական գազ է մատակարարում Հայաստանի Հանրապետությանը: Քանի որ Հայաստանը չունի զգալի էներգետիկ ռեսուրսներ, այն մեծապես կախված է այդ խողովակաշարով Ռուսաստանից եկող էներգիայից ։ Ադրբեջանական դիրքերի ցանկացած հնարավոր տեղաշարժ ճանապարհին մոտ էական սպառնալիք կստեղծեր Հայաստանի կենսական կարևոր էներգամատակարարումների և առևտրային ցանցերի անվտանգության և կայունության համար։

 

Բացի կենսական կարեւորություն ունեցող հաղորդակցություններից՝ այդ չորս գյուղերը վճռորոշ դեր են խաղում նաև Հայաստանի ռազմավարական պաշտպանական դիրքում: Ներկայում Հայաստանը սահմանի այդ հատվածի երկայնքով պահպանում է ռազմավարական բարձունքներ և լավ զարգացած պաշտպանական գծեր։ Տավուշն առանձնանում է որպես միակ տարածաշրջան, որն Ադրբեջանի նկատմամբ գերազանց պաշտպանական դիրք ունի սահմանամերձ մյուս շրջանների համեմատ, ինչը կարող է բացատրել այդ գյուղերը ձեռք բերելու Ադրբեջանի մեծ ցանկությունը, ինչը հնարավոր է դյուրացնի ողջ երկրի նվաճումը", - ընդգծել են Լեմկինի ինստիտուտում:

 

Վերլուծության հեղինակները նշում են, որ Երևան-Թբիլիսի մայրուղու հինգ հատվածների երկայնքով ադրբեջանցի զինվորականների տեղակայումն անհնար կդարձնի միջպետական ճանապարհի պահպանումը, կխախտի Հայաստանի և Վրաստանի միջև կարևորագույն հաղորդակցային կապերը ՝ սպառնալով գազատարի և արտահանման երթուղիների անվտանգությանը:

 

"Ըստ էության, Հայաստանը կդառնա իսկական անկլավ՝ շրջապատված Ադրբեջանով, ինչը սպառնալիքի տակ կդնի նրա տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Այդ գյուղերի նկատմամբ վերահսկողության կորուստը կործանարար հետեւանքներ կունենա ոչ միայն չճանաչված եւ կրկնվող ցեղասպանության տրավման հաշվի առնելով, այլեւ ռազմավարական առումով, քանի որ այն Հայաստանը կդնի վտանգավոր պաշտպանական դրության մեջ: Դա իրենից ներկայացնում է գոյաբանական սպառնալիք սահմանի մոտ ապրող հայերի համար և պոտենցիալ սպառնում է հետագա էքսպանսիային դեպի Հայաստանի այլ շրջաններ", - վստահ են ինստիտուտում։

 

"Ադրբեջանն իր տարածքային պահանջները պնդում է ռազմական ագրեսիայի մշտական սպառնալիքի միջոցով՝ բարձրացնելով Հայաստանի դեմ աստիճանական և քողարկված ցեղասպանության կարմիր դրոշները։ Ադրբեջանը ոչ մի երաշխիք չի տրամադրել այն գյուղերում հայերի անվտանգության վերաբերյալ, որոնց հավակնում է: Ավելին, նրա հռետորաբանությունը տագնապալի հայատյաց բնույթ է կրում և բնութագրվում է ցեղասպանության բացահայտ մտադրություններով, ինչի մասին վկայում են Ալիևի պնդումները, թե Հայաստանը պետք է դադարեցնի իր գոյությունը։ Քանի որ Ադրբեջանն առաջ է տանում իր ծավալապաշտական ծրագիրը, ինստիտուտն ընդգծում է միջազգային ուշադրության և միջամտության խիստ անհրաժեշտությունը: Պետք է ընդգծել, որ ցեղասպանության նման ռեժիմները կանգ չեն առնի առանց միջազգային հանրության հզոր դիմադրության: Արեւմտյան տերությունները պետք է աջակցեն Հայաստանին տարածաշրջանում նրա ինքնիշխան սահմանների եւ դիվանագիտական դիրքերի ամրապնդման գործում: Դա ներառում է իր տարածքով անցնող ցանկացած միջանցքի նկատմամբ Հայաստանի վերահսկողության պնդումը եւ Ալիեւի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։

 

ԱՄՆ-ը, մասնավորապես, պետք է չեղարկի Ազատության աջակցության մասին օրենքի (1992 թ.) 907-րդ հոդվածի գործողությունը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկի իր գործողությունների համար:

Ավելին, համաշխարհային առաջնորդները պետք է ճանաչեն իրենց դերը տարածաշրջանային անվտանգության ապակայունացման գործում և այժմ պետք է ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի նրանք ձգտեն իրական խաղաղության: Միջազգային հանրությունը չի կարող իրեն թույլ տալ անտեսել կամ օրինականացնել ցեղասպանությունը՝ որպես հակամարտությունների լուծում, որոնք հավերժացել են այնպիսի ռեժիմների կողմից, ինչպիսին Ադրբեջանում է։ Անգործությունը սպառնում է խարխլել կանոնների վրա հիմնված կարգը, որը հաստատվել է Հոլոքոստից հետո, և կարող է ցեղասպանության նոր դարաշրջան բացել՝ կործանարար հետևանքներով ողջ աշխարհում", - ամփոփել են ինստիտուտում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրըՄեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԱմերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըԱշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ ՄոհբերինԻԻՀ զոհված նախագահի լիազորություններն անցնում են նրա առաջին տեղակալ, փոխնախագահ Մոհամադ Մոհբերին
Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբՀայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել իր իրանցի գործընկերոջ մահվան կապակցությամբ
Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾԿիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ
ՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդինՀՀ վարչապետ. Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին
Մայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել ենՄայիսի 19-ին կործանված Իրանի նախագահական ուղղաթիռի բոլոր ուղեւորները զոհվել են
ՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետՀՀ ԱԳ նախարարը տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Տավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի ԿիրանցՏավուշում նոր ճանապարհն անցնելու է Աճարկուտ գյուղերով, ապա թեքվելու է դեպի Կիրանց
Արքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակումԱրքեպիսկոպոս. Հայաստանի խնդիրների գլխավոր պատճառը մեկ մարդն է, ով նստած է Հանրապետության հրապարակում
Սանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինիՍանոսյանը՝ լրագրողներին. Եթե հարցը թողնենք ձեզ, ապա Ադրբեջանի հետ խաղաղություն, ընդհանրապես, չի լինի
Հայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​  բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկում են երկու երկրների ​​​​​​​ բուհերի միջև համագործակցային ուղիղ կապերի զարգացումը ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ
Արքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցըԱրքեպիսկոպոս. Չի բացառվում, որ այսօր քննարկվի Հայաստանի ապագա վարչապետի թեկնածության հարցը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԽ հանձնակատարի հետ հանդիպմանը բարձրացրել է հայ ռազմագերիների հարցը
Թյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստըԹյուրքագետ. դեռ հնարավորություն կա կասեցնելու Սյունիքի և Տավուշի մարզերի լիարժեք կորուստը
Բողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքիցԲողոքի շարժման հինգ ներկայացուցիչներն ազատ են արձակվել Աբովյան քաղաքի ոստիկանության շենքից
ԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճինԱԺ պատգամավոր. Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին
ԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունենԳԴՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն
ԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացըԵՄ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում արձանագրված առաջընթացը
Ֆիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերումՖիլիպ Կոտլերի մարքեթինգը ճանաչում է գտնում Հայաստանի բուհերում
Սրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգանՍրբազան. շատ կարևոր է, որ Հայաստանում բուժաշխատողներն իրենց պաշտպանված զգան
ԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետԿԳՄՍ նախարարն Աշխաբադում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ
Կասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգըԿասկադ համալիրը, հնարավոր է, շուտով կստանա իր վերջնական տեսքը. Ֆրանսիական WILMOTTE & ASSOCIES ARCHITECTS-ը ներկայացրել է նախագծի հայեցակարգը
Պատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրինՊատգամավոր. Կիրանց գյուղի բնակիչները շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել հայրենի հողը փողի դիմաց հանձնելու ծրագրին
Հայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովումՀայաստանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա Ամռան առաջին օրերին Երևանում տեղի կունենա "Գաստրոնոմիական շոուներ" միջոցառումը
Թունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկԹունյանը՝ Կիրանցի իրավիճակի մասին. միշտ լինում են գոհ ու դժգոհ մարդիկ
Կառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինելԿառավարող կուսակցության պատգամավոր. իշխանափոխության հարցը չի կարող, նույնիսկ, քննարկման առարկա լինել
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Արցախի օկուպացված տարածքներ
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումըԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը
Միրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքներըՄիրզոյան. Միջազգային հանրության օգնությամբ Հայաստանի կառավարությունը կարողացել է հոգալ  փախստականների կարճաժամկետ կարիքները
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումըՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը
ԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովինԿԳՄՍ նախարարը կմասնակցի թուրքմեն բանաստեղծ Մախթումկուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին նվիրված  միջազգային խորհրդաժողովին
Երևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումըԵրևանը կարևորում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկումը
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Բագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակըԲագրատ Գալստանյանը ՀԱԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
Խնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբԽնդրել են, թե՞ չեն խնդրել․Հայաստանի ԱԽ քարտուղարի մանիպուլյատիվ պատասխանը՝ Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին Ռուսաստանի սահմանապահների գտնվելու առնչությամբ
Հայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողությանՀայաստանն ու Հորդանանը դեմ են հանդես եկել Հին քաղաքի Status Quo-ի փոփոխությանն ուղղված ցանկացած գործողության
Էրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտինԷրդողանն ու Կոբախիձեն հանդես են եկել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օգտին
ՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրաՀԺՄ-ը և Հայաստանի նախկին օմբուդսմենը դատապարտել են հարձակումներն իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների վրա
Իրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցիցԻրանագետ. Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգայյին ցանցային կառույցից
Գնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր ենԳնել Սանոսյանի խոսնակ. Առանձնատունը վերագրել նախարարին և այնտեղ կոռուպցիա փնտրելը զուր ջանքեր են
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում«Հետք». Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մայրը 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում
Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   Պաշտպանության նախկին նախարար. Արևմուտքն ու Թուրքիան Հայաստանում ի դեմս Փաշինյանի աճեցրել են «հերթական Զելենսկուն», որը երկիրը վստահորեն տանում է դեպի ազգային աղետ   
Սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմՍահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչները փակել են Վրաստան տանող ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի որոշումների դեմ
Ստրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցություններըՍտրասբուրգում կայացել են Հայաստանի արտգործնախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի բանակցությունները
Հայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոնՀայաստանում կսստեղծվի Սպորտի կառավարման կենտրոն
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբՔննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կիրանցում ոստիկանության գործողությունների փաստի առնչությամբ
Բաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթԲաքվում կայացել են Լուկաշենկո-Ալիև բանակցությունները. ստորագրվել է միջազգային փաստաթղթերի փաթեթ
Ադրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքըԱդրբեջանական խամաճիկային դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը
Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  Գլխավոր դատախազությունն ընդունել է պետական սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ  "Հայաքվե" նախաձեռնության հայտարարությունը՝
Գառնիկ Դանիելյան. Գառնիկ Դանիելյան. "Այս անցումային շրջանում ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է"
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը