Արմինֆո.Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգին:
"Մենք խոսել ենք Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, որն այսօր սպառնալիքների է ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Եվ թույլ տվեք ձեզ ասել, թե որքան ենք մենք մտահոգված դրանով, հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի է անչափավոր է դառնում։ Մենք ավելի ու ավելի շատ կեղծ լուրեր ենք տեսնում, և նրանք հաճախ մեղադրում են Հայաստանին էսկալացիայի համար պատասխանատվության մեջ։ Թեև Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում և փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այս հատվածում", - նշել է ֆրանսիացի դիվանագետը ՝ կոչ անելով ուշադրություն դարձնել դրան՝ Բաքվում COP29-ից 6 ամիս առաջ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ԱրմԻնֆո-ն, ադրբեջանական կողմն ակտիվ արշավ է սկսել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ: Մարտի 30-ից հակառակորդը տարբեր տեսակի տեղեկություններ է տարածում Ադրբեջանի հետ սահմանին հայկական կողմից, իբր, ուժերի կուտակման մասին։ Իսկ նախորդ գիշեր թշնամական կողմը Հայաստանին մեղադրել էր հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, ընդ որում, գնդակոծել էր հայկական բանակի դիրքերը երկու հատվածում։