Արմինֆո. Այս հյուրախաղերն ինձ համար կարևոր են, ես, նույնիսկ, չեմ ասի կրկնակի, դա ինչ-որ այլ բան է, ինչպես ես ինքս եմ ինձ համար որոշել, դա ճակատագրի շրջապտույտ է։ Այդ մասին ապրիլի 2-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան՝ խոսելով իր "Դեղձանիկը" (Մոսկվայի ազգերի թատրոն) ներկայացման առաջիկա երեւանյան պրեմիերայի մասին:
Նա պատմել է, որ 12 տարեկանում առաջին անգամ ծնողների հետ այցելել է Երևանի դրամատիկական թատրոն, որից հետո ծնվել է դրամատիկական դերասանուհի դառնալու երազանքը: Ուշագրավ է, որ դա Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներկայացումն էր, որտեղ այժմ տարիներ անց Սպիվակովան ինքն է հանդես գալու որպես դերասանուհի՝ "Դեղձանւկը" ներկայացման շրջանակում:
<Հաճախ պատանեկան երազանքները մնում են պատանեկան երազանք: Իմ դեպքում՝ երազանքը դարձավ ճակատագիր և մասնագիտություն։ Եվ 50 տարի անց ես գալիս եմ այստեղ, և մենք խաղում ենք հենց այդ բեմում ։ Բայց ես գալիս եմ ոչ միայն, պարզապես, ներկայացմամբ, այլ թատրոնի հետ, որը դարձել է իմ ուժի վայրը, իմ երկրորդ տունը Մոսկվայում>, - կիսվել է դերասանուհին:
Սպիվակովան նշել է, որ ներկայացումը ստեղծվել է շատ բարդ պայմաններում և պետք է ներկայացվեր Հայաստանում թատերական փառատոնի համատեքստում ( 2023թ. հոկտեմբերին HIGH FEST փառատոնի շրջանակներում, որի ձևաչափը փոխվեց սեպտեմբերյան հայտնի իրադարձությունների պատճառով-խմբ.): "Սակայն GPM Gold ընկերության շնորհիվ այն անցնում է անկախ պայմաններում եւ ոչ փառատոնային հոսքում, ինչը, մի կողմից, արտիստի համար ավելի մեծ փորձություն է", - նկատել է նա:
Դերասանուհին պատմել է նաև, որ Երևան այցի շրջանակներում ապրիլի 3-ին մտադիր է այցելել Երևանի պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության բաժանմունք: Սպիվակովան դարձել Է City of smile հիմնադրամի բարի կամքի դեսպանը, որն աջակցում է ուռուցքաբանության դեմ պայքարող երեխաներին: Այդ առնչությամբ նա հաղորդել է, որ ներկայացումից ստացված միջոցները տրամադրվելու են հիմնադրամին:
Ապրիլի 7-ին Գաֆէսճեան ժամանակակից արվեստի կենտրոնում տեղի կունենա դերասանուհու հանդիպումը ստեղծագործ մտավորականության հետ: Երկխոսության մոդերատորն է լրագրող Ալեքսանդրա Լիվերգանտը, երաժշտական նվագակցությունը կապահովի Գարի Քեոսայանի հայտնի ջազ բենդը: "Ոչ ձանձրալի դասականը Սաթի Սպիվակովայի հետ" Rublic talk-ի ուշադրության կենտրոնում՝ մշակույթն ու մշակութային դիվանագիտությունը ՝ որպես միջազգային հաղորդակցության միջոց, որը միավորում է ոչ միայն անհատներին, այլև միջազգային հարաբերությունները:-