Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 1-ին:
Շիրվանյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թվականի ապրիլի 18-ին։ Մինչ այդ նա ղեկավարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության բաժինը։